Լրահոս 24/7
14.05.2022

Ոչ ոք չի կարող կանխատեսել՝ որքան կշարունակվի պատերազմը․ Զելենսկի

Ոչ ոք չի կարող կանխատեսել՝ որքան կշարունակվի պատերազմը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ավանդական ուղերձում ասել է, որ ամեն ինչ արվում է Մարիուպոլում և Ազովստալում մնացած բոլոր մարդկանց տարհանելու համար։

«Այժմ շատ բարդ բանակցություններ են ընթանում տարհանման առաքելության հաջորդ փուլի համար։ Հիմա ընթանում Է ծանր վիրավորների և բուժաշխատողների տարհանումը։ Իհարկե, մենք ամեն ինչ անում ենք բոլորին, յուրաքանչյուր պաշտպանին այնտեղից դուրս բերելու համար։ Բանակցություններում մենք արդեն ամբողջ աշխարհից ներգրավել ենք բոլոր նրանց, ովքեր կարող են ամենաազդեցիկ միջնորդները լինել», – հավաստիացրել է Ուկրաինայի նախագահը։

Պաշարված Մարիուպոլում «Ազովստալ» հսկա գործարանի տարածքը մանցել է ուկրաինական ջոկատների վերջին հենակետը

Ռուսական կողմի կորուստների մասին Զելենսկին ասել է, որ այսօրվա դրությամբ ռուսական 200-րդ օդանավն է խոցվել։ Նրա ասելով՝ Ռուսաստանը 27 հազար զինվոր կորցրել է, ավելի քան 3 հազար տանկ, զրահամեքենա, անօդաչու թռչող սարքեր և «իր բոլոր հեռանկարները որպես պետություն»։

Նշենք, որ պատերազմական գործողությունների պայմաններում թե՛ ուկրաինական, թե՛ ռուսական կողմի հայտնած թվային տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

Զելենսկին նաև ասել է, թե ոչ ոք չի կարող կանխատեսել՝ որքան կշարունակվի պատերազմը, բայց իրենք ամեն ինչ անում են՝ որքան հնարավոր է շուտ ազատագրեն իրենց տարածքները։

«Ցավոք դա միայն մեր ժողովրդից չէ կախված, որն արդեն հնարավորինս անում է։ Դա կախված է մեր գործընկերներից, եվրոպական երկրներից, ամբողջ ազատ աշխարհից»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է