

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ֆինլանդիայի նախագահները՝ քննարկելով ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի պլաններն ու Ուկրաինայի իրավիճակը։
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ասել, որ Ֆինլանդիայի կողմից ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի, քանի որ Ֆինլանդիայի անվտանգության որևէ սպառնալիք գոյություն չունի։ «Արտաքին քաղաքականության կուրսի նման փոփոխությունը կարող է բացասաբար ազդել ռուս-ֆիննական հարաբերությունների վրա», – զգուշացրել է Պուտինը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյին։
Ուկրաինայի իրավիճակի հետ կապված Պուտինն անդրադարձել է բանակցային գործընթացին և մեղադրել Ուկրաինային, ասելով, թե Կիևը գործնականում դադարեցրել է բանակցությունները։ Պուտինի խոսքերով՝ լուրջ և կառուցողական երկխոսության համար Կիևը շահագրգռվածություն չի ցուցաբերում։
Աղբյուրը՝ Azatutyun.am:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…