«Մամուլում աչքովս ընկավ, որ «Թալանի փրկության շարժման» այսօրվա հավաքի ժամանակ գործընկերս՝ Արամ Վարդևանյանը, խոստացել է բալային համակարգի և կարմիր գծերի վերացմանը զուգահեռ նաև կասեցնել գույքահարկի ռեֆորմը։ Լսողը կմտածի՝ իսկ ինչո՞ւ ոչ։
Առաջին հայացքից շատ ժողովրդահաճո գաղափար։ Բայց դա միայն առաջին հայացքից։ Եվ ուրեմն ինչի՞ մասին էր գույքահարկի ռեֆորմը։ Գույքահարկի ռեֆորմը եկամտային հարկի համահարթեցման ռեֆորմի տրամաբանական շարունակությունն էր։ Մենք ասում էինք, որ ճիշտ ենք համարում բարձր հարկել ոչ թե անձի եկամուտը, այլ՝ ունեցվածքը։
Այսինքն՝ եթե դու աշխատավարձով ապրող մարդ ես, պետությանը քո աշխատավարձից քիչ հարկ ես վճարում։ Շատ հարկ վճարում ես այն դեպքում, երբ ունես թանկարժեք գույք։ Ինչքան գույքը թանկ, այնքան հարկը՝ բարձր։ Իսկ մեր երկրում հիմնականում ո՞վ ունի թանկ գույք և, ըստ այդմ, բարձր գույքահարկ վճարելու պարտավորություն։ Հիմնականում թալանի փրկության շարժման կազմակերպիչները, գլխավոր շահառուները, մասնակիցների մի մասը։
Եվ ուրեմն կարող ենք արձանագրել, որ առաջին հայացքից ժողովրդահաճո թվացող այս գաղափարը ոչ այլ ինչ է, քան թալանի փրկության մի հերթական գործիք։ Թալանի փրկության, թալանի ազատագրման շարժման գաղափարախոսները, այսպիսով, ոչ միայն անում են ամենը թալանածը պետությանը չվերադարձնելու, այլ նաև այդ թալանածի դիմաց պետությանը հարկեր չվճարելու համար։ Այսքան բան»:,- գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…
Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները…