Լրահոս 24/7

Երաշխիք չկա, որ ԵՄ-ն այսօր կկարողանա համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը․ Բորել

«Որևէ երաշխիք չկա, որ Եվրամիությունն այսօր կկարողանա համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը», – այսօր Բրյուսելում ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների հերթական հավաքից առաջ հայտարարել է դաշինքի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր պատասխանատու Ժոզեպ Բորելը: Նրա խոսքով՝ դիվանագիտական փակուղու պատճառը «ԵՄ անդամ որոշ պետությունների կոշտ դիրքորոշումն է»։

Մոսկվայի դեմ սահմանվող պատժամիջոցների նոր փաթեթի առանցքային դրույթը, ըստ դրա հեղինակների, պետք է լինի Ռուսաստանում արդյունահանված նավթի ԵՄ ներկրման ամբողջական արգելքը։ Պաշտոնական Բուդապեշտը, սակայն, պնդում է, որ նման քայլը ծանր հարված կհասցնի Հունգարիայի տնտեսությանը։

Իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն շաբաթ օրը հայտարարել է, որ իր երկրին ռուսական նավթից հրաժարման հետևանքները չեզոքացնելու համար 750 միլիոն եվրո է պահանջվելու։ «Այն լուծումները, որ առաջարկում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, մեզ համար անընդունելի են», – իսպանական թերթի հետ զրույցում նշել է Սիյարտոն։

Թիվ 1

Recent Posts

Սաշիկ Սարգսյանից պահանջում են բռնագանձել 14 անշարժ գույք, 5 մլրդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…

4 mins ago

Մեկնարկում են ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները

Այսօրվանից մեկնարկում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները՝ ՀՀ պետական բյուջեի հատկացումներով. հայտնում են ԿԳՄՍ…

14 mins ago

Նոր մանրամասներ՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպումից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակում Կրեմլում հանդիպում է ունեցել Ռուսաստանի…

37 mins ago

Մեր նպատակն է աջակցել Հայաստանի վերափոխմանը առաջադեմ բարձր տեխնոլոգիաների կենտրոնի

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը նպաստում է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հզորացմանը և խթանում տնտեսական զարգացումը։ Հպարտ…

50 mins ago

Բացահայտվել են աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թվականի հուլիսի 20-ից…

56 mins ago

Լույս է տեսել «Քննչական կոմիտե. 10-ամյա տարեգրություն» գիրքը

ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում լույս է ընծայվել «Քննչական կոմիտե. 10-ամյա տարեգրություն»…

58 mins ago