Լրահոս 24/7

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի նախագահը

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան, որի ընթացքում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Այս մասին հայտնում է Լիտվայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության հետ կապված իրավիճակը, երկրում ժողովրդավարական բարեփոխումները, Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ-Հայաստան համագործակցությունը, ինչպես նաեւ Լիտվայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունները:

Լիտվայի նախագահը հանդիպում կունենա նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայաստանի լիտվական համայնքի ներկայացուցիչների հետ, հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մինչ այդ՝ վերջինս կայցելի Ադրբեջան, որտեղ կհանդիպի Իլհամ Ալիևի հետ:

Թիվ 1

Recent Posts

Կուբան հայտ է ներկայացրել BRICS-ում գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար

Կուբայի իշխանությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հղած ուղերձում պաշտոնական հարցում են ուղարկել BRICS-ին որպես գործընկեր…

8 mins ago

«Դոմուսի» հրդեհի հետևանքով մոտ 800 մլն դրամ վնաս է պատճառվել

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ուշ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն Ոստիկանությունից ստացել է «Դոմուս» ՓԲԸ-ի հաղորդումը Իսակովի…

16 mins ago

Ադրբեջանի և ՌԴ-ի նախանշած նախագծերը ուշադրություն են պահանջում․ Ալիև

«Ադրբեջանի և Ռուսաստանի միջև նախանշված նախագծերը պահանջում են մշտական ուշադրություն և վերահսկողություն». Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

21 mins ago

ԱՊԼ-ի լավագույն մարզիչները 21-րդ դարում

Goal-ը հրապարակել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ դարի լավագույն մարզիչների վարկանիշային աղյուսակը։ Առաջին տեղը զբաղեցրել…

28 mins ago

Երևանի 2806-ամյակի առթիվ մայրաքաղաքում մի շարք միջոցառումներ կլինեն

Երևանի 2806-ամյակի առթիվ hոկտեմբերի 13-ին` ժամը 12։00-ից, մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։ Տեղի կունենան…

38 mins ago

Գնում ենք էլեկտրոնային առողջապահության ճանապարհով. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը…

41 mins ago