Լրահոս 24/7
17.05.2022

Դուք հայտնվել եք ժողովրդավարությանն այո՜ ասած, խաղաղասեր հայ ժողովրդի շրջափակման մեջ. Հ․ Ազոյան

Դուք հայտնվել եք ժողովրդավարությանն այո՜ ասած, խաղաղասեր հայ ժողովրդի շրջափակման մեջ. Հ․ Ազոյան

«Բաց նամակ՝ նախկինում իշխանությունը զավթած, այժմ ընդդիմության աթոռները զբաղեցրած, հայրենիքը փրկելու քողի տակ թաքնված, ամեն տեսակի խոսափող օգտագործած և փողոցում ինքնակապիտուլացված քաղաքացիներին։ Շատ բան կա ասելու, բայց միևնույն ժամանակ ասելու բան էլ չկա։

Մոտ 20 տարի իշխանություն լինելով՝ հիմա հայտնվել եք քաղաքական այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, որից չեք կարողանում դուրս գալ։ Դա բոլորս ենք հասկանում։Նաև բոլորս՝ բացի ձեզնից արդեն, հասկանում ենք, որ այս տրագիկոմեդիկ մղձավանջի մեղավորը միմիայն դուք եք՝ ձեր ռեժիմը, բնավորությունը։ Հիմա բացատրեմ։

Նախ դուք մոռացել եք, որ մենք հիշողություն ունենք ու չենք մոռացել ձեր մեթոդները՝ սադրող, հայհոյող, ահաբեկող, կաշառող ու կաշառվող։ Ասում եք, թե դուրս եք եկել պայքարի, որպեսզի հային փրկեք թուրքից՝ այդ նույն հային թշնամաբար ծեծելով, հայհոյելով, ահաբեկելով, կաշառելով ու անարգելով։ Հայրենիքի փրկություն, Հայաստան, պիտիվ ունեմ բառերի տակ թաքնված՝ պարզապես, ուզում էիք փրկել ինքներդ ձեզ դեյուրե, հիմա արդեն դեֆակտո։

Ձեզ կոչում եք դիմադրության շարժում ու ագրեսիվ հարձակվում՝ խախտելով հասարակական կարգը։ Բայց ձեզ դիմադրում է մի ամբողջ ժողովուրդ։ Ձեր «դիմադրությունը» դատապարտված է անհաջողության, քանի որ՝ ունենալով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորություն, միևնույն է կիրառում եք ձեր հին գործիքները՝ խուլիգանը, ծեծը, ահաբեկումը, կաշառքը, ագրեսիան ու կեղծիքը, որովհետև ձեզ համար օտար է ժողովրդավարության կառուցվածքը։

Այժմ դուք, ձեր իսկ գործիքների զոհն եք։ Ինքներդ ձեզ եք կեղծում, ինքներդ ձեզ եք թալանում ու ահաբեկում, իսկ խուլիգանական արարքը՝ տարեց մարդկանց ծեծելը, դարձավ իսկական փորձանք ձեզ համար։ Դուք ունեիք մեկ կրակոցի հնարավորություն ու կրակեցիք ինքներդ ձեզ վրա։ Մեր ժողովուրդը կյանքի գնով ու տարիներով հանդուրժել է ձեզ, հիմա էլ հանդուրժում է, բայց արդեն հումորով ու ծիծաղով։

Մեր դիմադրության պայքարի գործիքները միշտ եղել է հանդուրժողականությունը, համբերությունը, խաղաղասիրությունը և հումորը։ Դուք հայտնվել եք ժողովրդավարությանն այո՜ ասած, խաղաղասեր հայ ժողովրդի շրջափակման մեջ և այլևս ոչ մի շանս չունեք. դուք ինքնակապիտուլացված եք։ Ժողովրդավարական պետության դատարանը ձեզ դատավոր։ Ձեր կողմից ամենաշատը հայհոյված, բայց նախկինում շատ սիրելի ձեր Հովհաննես Ազոյան»,- գրել է դերասան Հովհաննես Ազոյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է