Ռուսաստանի Պետական դուման կքննարկի Առևտրի համաշխարհային կազմակերպությունից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից երկրի դուրս գալու հարցը: Այդ մասին հայտնել է «Պառլամենտսկայա գազետա» պարբերականը՝ հղում անելով Դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյին:
«Ռուսաստանը դուրս է եկել Եվրոպայի խորհրդից, հիմա եկել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու ժամանակը, դրանք անտեսել են իրենց պարտավորությունները մեր երկրի նկատմամբ», – ասել է փոխխոսնակը: