Ժամը 12։04-ի դրությամբ մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։
Այս մասին հայտնում են Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի դռները բաց են, և գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն։
Հիշեցնենք՝ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար էր եղել մետրոպոլիտենի աշխատանքը: