Լրահոս 24/7
18.05.2022

Ընդդիմադիրների քաղաքացիական անհնազանդության ակցիաները հատել են օրինականության բոլոր հնարավոր սահմանները. Բաբաջանյան

Ընդդիմադիրների քաղաքացիական անհնազանդության ակցիաները հատել են օրինականության բոլոր հնարավոր սահմանները. Բաբաջանյան

Վերջին օրերին խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից կազմակերպված բողոքի ակցիաները, երթերը, բռնություններով, ատելություն և արժանապատվությունը նսեմացնող հայհոյախոսությամբ ուղեկցվող քաղաքացիական անհնազանդության ակցիաները հատել են օրինականության բոլոր հնարավոր սահմանները։

Այս մասին գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:

Նժարին, ըստ Բաբաջանյանի,  մեր երկրի ժողովրդավարական վարկն ու հեղինակությունն է, որը դեռ 2020թ․ պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ հարձակման առարկան է այն խմբերի, ուժերի և անհատների կողմից, ովքեր թաքնված կամ անթաքույց կերպով ղեկավարում, ֆինանսավորում, կազմակերպում և մասնակցում են վերջին շաբաթների հանրային՝ քանակապես նոսրացող, բայց հռետորաբանությամբ օրըստօրե անհանդուրժող դարձող հրապարակային միջոցառումները։

Գրառման մեջ նաև ասված է.

«Այս բոլորը տեղի է ունենում նաև այն պատճառով, որ իշխանությունը չունեցավ բավարար գիտակցություն և կամք, որպեսզի հրապարակում հավաքված քաղաքական ուժերի, անհատների, իշխանության մաս կազմող քրեական տարրերի և օլիգարխիայի անխտիր բոլոր ներկայացուցիչների պետականաքանդ և կեղեքիչ գործունեությանը նախորդ՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից պետության բռնազավթման վերաբերյալ իրավաքաղաքական գնահատականի արժանացներ, և պատշաճ դատաիրավական բարեփոխումներ և անցումային արդարադատություն իրականացնելու մեկնարկ ազդարեր հեղափոխությունից անմիջապես հետո։

Հայկական ժողովրդավարությունն ու Հայաստանի պետականությունը ներքին թշնամու գործունեության թիրախում է։ Ազգային անվտանգության սպառնալիք դարձած ուժերը հետևողականորեն որոշել են խլել Հայաստանի քաղաքացու ընտրելու իրավունքը՝ իշխանազավթման համար զարտուղի հակաժողովրդավարական միջոցներ և ճանապարհներ փնտրելով և առաջարկելով։

Այսու, Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններից պահանջում ենք անհապաղ բոլոր օրինական միջոցները գործադրել Հայաստանում ժողովրդավարության և պետականության պաշտպանության համար։ Հայ ժողովրդից վրեժխնդիր լինելու բռնությամբ և արյան ծարավով տառապող նախկին նախագահներն ու նրանց սպասարկող քաղաքական խմբակները, միջոցների մեջ խտրություն չդնող իրենց նկարագրով չեն կարող խորտակել Հայաստանի հարատևության փարոսը։

Քաղաքական մեծամասնությանը հորդորում ենք բոլոր ժողովրդավարական ուժերի հետ մեկնարկել քննարկումներ՝ երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին, Հայաստանի սահմանների և Արցախի ուղղությամբ  հարվածներ սաստկացնող ներքին գործընթացներին, ինչպես նաև մեր երկրի առջև ծառացած արտաքին՝ ռեգիոնալ և գլոբալ մարտահրավերին անվրեպ լուծումներ գտնելու համար»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է