

«Այսօր հանդիպել եմ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև դեսպանի առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանը։ Խոսել ենք երկու երկրների ջերմ հարաբերությունների, փոխգործակցության և մեր անելիքների մասին։ Անդրադարձ ենք կատարել Հայաստանում ժողովրդավարական առաջնթացին վերաբերող մի շարք հարցերի։ Այս համատեքստում կարևորել եմ Ֆրանսիայի դերը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու հարցում։ Շնորհակալություն եմ հայտնել դեսպանին մշտապես Հայաստանի կողքին լինելու ու աջակցություն ցուցաբերելու, հատկապես կովիդի համավարակի և 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերված լայնածավալ հումանիտար օգնության համար:
Պայմանավորվել ենք ակտիվ շարունակել համագործակցությունը միջխորհրդարանական համագործակցության ամենատարբեր մակարդակներում»,- գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…