Լրահոս 24/7

ՀՀ-ում ազատ խոսքը, ակցիաները չեն լռեցվում մահակներով, ճայթուկներով, արցունքաբեր գազով. Լ․Մինասյան

«Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքը, խաղաղ ակցիաները չեն լռեցվում մահակներով, ճայթուկներով, արցունքաբեր գազով, փշալարերով։

Բայց ցավոք սրտի այսօր փողոցում գործընթացներ ծավալող անձինք չեն ընկալում ԽԱՂԱՂ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ԱԿՑԻԱՅԻ տրամաբանությունը և վերածել են փողոցը անօրինական գործողությունների, խուլիգանության, սադրանքների թատերաբեմի։

Խոսում են բանակի բարեփոխումներից, ուժեղ պետության կառուցումից։ Ինչպես են պատրաստվում պետություն կառուցել, եթե չեն հարգում պետական ծառայությունը ՝ մասնավորապես ուսադիր կրող անձանց, որոնք կարևոր հենասյուններից են ուժեղ պետության։ Ինչպես են խոսում պատերազմի մասնակիցների հերոսություններից, և ոստիկաններին անվանում թուրք, որոնցից շատերը 44օրյա պատերազմի մասնակից են։ Ինչպես են իրենց թույլ տալիս հրել ոստիկանին, սադրել նրանց, վիրավորել նրանց արժանապատվությունը։

Փրկիչներ, ինչպես եք ձգտում իշխանության, եթե անգամ ձեր ակցիաների մասնակիցներին չեք կարողանում զսպել, կառավարել, զերծ պահել ագրեսիվ գործողություններից։

Դեռ մի բան է խոսել ցուցարարների անընդունելի պահվածքից, այլ բան է անդրադառնալ ՀՀ ԱԺ պատգամավորի պահելաձևին։ Ինքս վատ եմ զգում, որ պետք է պատգամավորին հորդորեմ Հայաստանի Հանրապետությունում ՀԱՐԳԵԼ ՕՐԵՆՔԸ, հարգել իրավապահ համակարգը, հարգել ոստիկանին։

Եթե ձեզ թվում է, որ հերթական անգամ ձեր գործելաոճը պրոյեկտելով այս իշխանության վրա, ձեզ պատկանող լրատվամիջոցներով կարողանալու եք տպավորություն թողնել թե այսօր ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում ցուցարարների հանդեպ, ապա շտապեմ հիասթափեցնել։

Իրավապահ համակարգը գործելու է իրավաչափ և հանդուրժող։

Մի փոքր պտտվեք, ձեր շրջանակներում շատերին քաջ հայտնի է ինչպես կիրառել բռնի ուժ։ Նրանք են եղել ՀՀ-ում բռնի ուժ կիրառելու նախահայրերը։

Եվ վերջում ես ձեզ մաղթում եմ հոգեկան առողջություն, որովհետև հետևելով հարթակից հնչեցվող ձեր խոսույթին, ենթադրում եմ դուք դրա կարիքը շատ ունեք»,-գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլի Մինասյանը։

Թիվ 1

Recent Posts

Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը:

Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը: Թիվ 1…

4 hours ago

«Եվրոքվեն արդեն հավաքել է 55%-ից ավել,և խնդիր ենք դրել հաջորդ 15 օրվա ընթացքում հավաքել մնացած մասը»

«Եվրոքվեն արդեն հավաքել է 55%-ից ավել,և խնդիր ենք դրել հաջորդ 15 օրվա ընթացքում հավաքել մնացած…

4 hours ago

Մասկն այսօր կներկայացնի առաջին ռոբոտաքսին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն այսօր կներկայացնի երկար սպասված ռոբոտաքսին։ Ըստ մտահղացման՝ դա կլինի ամբողջովին ինքնավար…

9 hours ago

Հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին

Tsuchinshan-Atlas անվանումով հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին։ Նրան հնարավոր կլինի տեսնել երկու-երեք շաբաթ՝ վաղը…

9 hours ago