Լրահոս 24/7
19.05.2022

Արվում է առավելագույնը՝ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար. Ա․ Հարությունյան

Արվում է առավելագույնը՝ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար. Ա․ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Երևանում մայիսի 22-30 անցկացվելիք Բռնցքամարտի եվրոպայի առաջնությանն ընդառաջ կազմակերպված մամուլի ասուլիսին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Այն տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ նախատեսվում է առաջնության անցկացումը: Մամուլի ասուլիսին մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Մինչ ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելը, Արայիկ Հարությունը նշել է, որ կառավարության համակողմանի աջակցությամբ, ինչպես նաև սպորտի հետ կապ ունեցող բոլոր կառույցների հետ համատեղ իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որպեսզի աշխարհում մարզական կարևորագույն իրադարձություններից մեկը Հայաստանում անցկացվի բարձր մակարդակով:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Ուզում եմ շնորհավորել բոլորիս այս մարզական իրադարձության առիթով: Իրականում, նման մեծ մարզական միջոցառում մենք Հայաստանի Հանրապետությունում վաղուց չենք հյուրընկալել: Պետությունը, ֆեդերացիան և մեր մյուս գործընկերներն անում են առավելագույնը՝ մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Համենայնդեպս՝ այն գնահատականները, որ մենք ստանում ենք մեր միջազգային գործընկերներից, շատ դրական են: Մենք ուզում ենք նոր նշաձող սահմանել առնվազն բռնցքամարտի եվրոպայի առաջնությունների համար»:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու 200-ից ավելի բռնցքամարտիկներ 39 երկրից: «Մենք հոգ ենք տարել մարզիկների և պատվիրակությունների բոլոր հարմարությունների համար: Պատրաստվում ենք արդեն մայիսի 22-ին տալ պաշտոնական մեկնարկը շատ գեղեցիկ բացումով»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև նշել է, որ Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկների տրամադրվածությունը մարտական է՝ սահմանելու լավագույն արդյունքներից մեկն այս մրցաշարում:

Ասուլիսի բանախոսներն այնուհետև պատասխանել են լրագրողներին հետաքրքրող հարցերին, որից հետո Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել առաջնության անցկացման համար նախատեսված դահլիճում, ծանոթացել կատարված և ընթացիկ աշխատանքներին:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է