Լրահոս 24/7

Freedom House-ի հետ համագործակցությունը շատ կարեւոր է Հայաստանի համար. Խանդանյան

Freedom House-ի հետ համագործակցությունը շատ կարեւոր է Հայաստանի համար: Վերջին տարիներին նկատելի է կազմակերպության աճող դերը թե՛ Հայաստանում եւ թե՛ տարածաշրջանում: Այս մասին, ըստ ԱԺ կայքի, ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:

Սարգիս Խանդանյանի խոսքով՝ Freedom House-ի կողմից իրականացվող ծրագրերը բավականին արդյունավետ են: Նա նշել է, որ Հայաստանը հետեւում է կազմակերպության բոլոր զեկույցներին՝ ընդգծելով, որ դրանք, ինչպես նաեւ մյուս միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցները, ուղենիշային են Հայաստանի համար:

Թագուհի Ղազարյանը շնորհակալություն է հայտնել իրավապաշտպան կազմակերպությանը վերջին շրջանում կազմակերպած խոսքի ազատությանն առնչվող արդյունավետ քննարկումների համար: Նրա խոսքով՝ գործադիրի եւ օրենսդիրի ծրագրերում է ունենալ մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների ռազմավարության ամբողջական հայեցակարգ: Պատգամավորը մանրամասն ներկայացրել է 2020 թ. ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, ինչպես նաեւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները: Նա նաեւ անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին:

Մարկ Բեհրենդտը նշել է, որ բազմաթիվ անգամներ է եղել Հայաստանում եւ լավ է ճանաչում Հայաստանը: Անդրադառնալով աշխարհաքաղաքական վերջին իրադարձություններին՝ նա նշել է, որ ամբողջ աշխարհում բավականին դժվարին ժամանակներ են:

Մարկ Բեհրենդտի խոսքով՝ Freedom House-ը կշարունակի աշխատել՝ ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ, ինչպես նաեւ կաջակցի նոր գաղափարների իրագործմանը: Կազմակերպության համար կարեւոր է թե՛ Հայաստանը եւ թե՛ տարածաշրջանը:

Թիվ 1

Recent Posts

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

5 minutes ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

17 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

18 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

19 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

21 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

21 hours ago