Երևանում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ Սալամին ընդունել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, հայ-էմիրաթական բարեկամական խմբի ղեկավար պարոն Խաչատուր Սուքիասյանին, ով իր ցավակցությունն է հայտնել Լուսահոգի շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ։
Այս մասին հայտնում է ԱՄԷ դեսպանությունը Երևանում։

