

Եվրամիությունն ուսումնասիրում է ռուս օլիգարխներին պատկանող և պատժամիջոցների արդյունքում սառեցված ակտիվների՝ Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման համար օգտագործման հնարավորությունը։ Այս մասին գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նրա խոսքով՝ այժմ այս հարցով զբաղվում են փաստաբանները։ «Իմ կարծիքով՝ Ռուսաստանը պետք է իր ներդրումը կատարի [Ուկրաինայի վերականգնման գործում]», – Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է ֆոն դեր Լայենը:
Ապրիլի սկզբին Եվրամիությունը հայտնել էր, որ պատերազմի սկսվելուց հետո եվրոպական երկրները սառեցրել են ռուսական ակտիվները՝ 29,5 մլրդ եվրոյի չափով։ Կրեմլը դա անվանել էր «օրինական ձեռնարկատերերի կողոպուտ»։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև ասել է, որ Ուկրաինայի երկարաժամկետ վերականգնումը պետք է ընթանա Եվրամիությանն անդամակցելու համար երկրին անհրաժեշտ բարեփոխումներին զուգահեռ: Որպեսզի ուկրաինական հայտը հաստատվի, երկիրը պետք է համապատասխանի եվրոպական չափանիշներին քաղաքական, տնտեսական և իրավական ոլորտներում։
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…