Դարձիր կամավոր, մասնակցիր «Ավրորա» ֆորումին

Մենք փնտրում ենք պատասխանատու և եռանդուն անհատների, որոնք պատրաստ են մասնակցել «Ավրորա» միջազգային ֆորումին, որը կանցկացվի 2019թ. հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում: Այն կմիավորի աշխարհի նորարար մտքի առաջատարներին և գլոբալ առաջնորդներին՝ կիսվելու մարդասիրության և կրթության ոլորտների ամենաառաջադեմ փորձով, քննարկելու սոցիալական, մշակութային, գիտական և տեխնոլոգիական ոլորտների հետագա փոխակերպումները:

«Ավրորա» ֆորումի կամավոր դառնալը բացառիկ հնարավորություն է՝ ձեռք բերելու արժեքավոր հմտություններ և կուտակելու հարուստ փորձ, քանի որ Ֆորումը բազմավեկտոր և նորարարական հարթակ է՝ քննարկելու մարտահրավերները հաղթահարելու ուղիները, որոնց այսօր բախվում է մարդկությունը: Բազմաշերտ այդ շաբաթը կներառի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական չորրորդ ամենամյա մրցանակի շնորհման արարողությունը, երկրորդ Գլոբալ ինովացիոն ֆորումը, կրթական ֆորում, բաց դասախոսությունների շարք՝ նվիրված UWC Դիլիջանի հնգամյակին, ինչպես նաև այլ միջոցառումներ: Ֆորումը կեզրափակվի Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգով, որը ելույթ կունենա Վալերի Գերգիևի ղեկավարությամբ՝ մեծարելով «Ավրորայի» հերոսներին:

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են դիմել՝ լրացնելով և հաստատելով հայտադիմումը մինչև օգոստոսի 20-ը, 2019թ:

Առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Վերջնական արդյունքի մասին կհայտարարվի մինչև սեպտեմբերի 20-ը, 2019թ.:

«Ավրորա» ֆորումն իրականացվում է գործընկերների աջակցությամբ, որոնք միակարծիք են գլոբալ մարտահրավերները հաղթահարելու և տեղական զարգացում ապահովելու գործում՝ FAST, IDeA հիմնադրամ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն, UWC Դիլիջան, Scholae Mundi և Ամերիաբանկ: Աշխատելով միասին՝ «Ավրորա» ֆորումում ներգրավված այս կազմակերպություններն կամրապնդեն բովանդակային և կայուն փոփոխությունների հասնելու հեռանկարները՝ ազգային և համաշխարհային մակարդակներում:

Միացեք «Ավրորա» ֆորումին և օգնեք հաջողությամբ իրագործել դրա հավակնոտ ծրագրերը: Միասին մենք կարող ենք Հայաստանը դարձնել գիտական, տեխնոլոգիական, սոցիալ-տնտեսական զարգացման տարածաշրջանային կենտրոն:

Մանրամասները՝ auroraprize.com

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

12 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

13 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

13 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

13 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

14 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

14 hours ago