Լրահոս 24/7

Մեր  խնդիրն է ապացուցել, որ ժողովրդավարությունը ի վիճակի է ապահովել երկրի արտաքին , ներքին անվտանգությունը․ Ն․ Փաշինյան

Ժողովրդավարությունը այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն և առանցքային գործոնն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ, որ շատ կարևոր երկու հարց կա, որին մենք պետք է պատասխանենք: Առաջինը՝ որքանո՞վ է ժողովրդավարությունը ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի անվտանգությունը  և ինչքանո՞վ է ժողովրդավարությունը ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի ինքնիշխանությունը և անկախությունը: Կարծում եմ, որ երկրորդ հարցի պատասխանը և այդ հարցի պատասխանը ես արդեն տվեցի, որ ժողովրդավարությունը այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն և առնացքային գործոնն է: Եվ մեր խնդիրն է ապացուցել, որ ժողովրդավարությունը, այո, ի վիճակի է ապահովել երկրի արտաքին անվտանգությունը, այդ թվում՝ երկրի ներքին անվտանգությունը: Եվ այս առումով ուզում եմ ընդգծել և կարևորել խաղաղության օրակարգը, որը որդեգրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և որի համար մանդատ է տվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Ընդհանրապես, կարծում եմ, որ շատ կարևոր է խաղաղության օրակարգի ձևակերպումը և քննարկումը նաև այն տրամաբանությամբ, որ ի վերջո երկրում առանցքային որոշումները, ինչպես արդեն ասացի, ժողովրդավարության կանոններին համապատասխան, Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով կայացնում է քաղաքացին, շատ կարևոր է, որ մենք ամբողջական և պատշաճ տեղեկատվություն տանք քաղաքացուն, որպեսզի նա իր որոշումների կայացման ժամանակ լինի բավարար չափով տեղեկացված: Ընդհանրապես վերջին շրջանում և շատ հաճախ մենք անդրադառնում ենք խաղաղության օրակարգի հետ առնչվող հարցերին, բանակցային գործընթացներին, պատմությանը: Ոմանք դա մեկնաբանում են, որ բանավեճ է տեղի ունենում նախկին և ներկա իշխանությունների միջև: Դա ամենևին կապ չունի դրա հետ: Եվ մեր կառավարությունը, մեր քաղաքական թիմը իր պարտքն է համարում քաղաքացիներին բավարար և պատշաճ տեղեկատվություն տալ մեզ հետ տեղի ունեցածի վերաբերյալ, որպեսզի քաղաքացին պատշաճ խորությամբ տիրապետի խնդիրներին և հետագայում նաև կայացնի այն որոշումները, որոնք պետք է կայացնի: Այդ տեղեկատվության վերլուծության հիման վրա է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացին կայացրել այն որոշումները, որոնք կայացրել է»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկար տարիներ պայքարել են Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու համար և կատարել են իրենց առաքելությունը՝ չնայած այն դեռ չի ավարտվել:

«Հիմա ժողովրդավարությունն ամրապնդելու համար շատ կարևոր է, որ մենք համախմբվենք մեկ այլ առաքելության շուրջ: Ինչպես Հայաստանի Հանրապետությունում բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում բերենք խաղաղություն, որովհետև, կարծում եմ, մեկն առանց մյուսի շատ դժվարությամբ կարող է գոյություն ունենալ: Եվ ես առնվազն կարող եմ ուրախությամբ և հպարտությամբ նշել, որ կա քաղաքական իշխանություն Հայաստանի Հանրապետությունում, որը այս առաքելության շուրջ համախմբած է: Կարծում եմ, որ այս առաքելության շուրջ պետք է համախմբվեն Հայաստանի Հանրապետության բոլոր ժողովրդավարական ուժերը, որովհետև մեկը մյուսի շարունակությունն է:

Սա չի նշանակում, որ մենք պետք է բոլոր հարցերի շուրջ ունենանք միևնույն տեսակետը և տեսլականը, բայց, կարծում եմ, որ այս փուլում չափազանց կարևոր է, որ մենք իրապես անկեղծ,  իրար աչքերի մեջ նայելով, վերլուծենք մեր երկրի վերջին 30 տարվա պատմությունը և կարողանանք սա անել անկեղծության մթնոլորտում, ազնվության մթնոլորտում:  Ժողովրդավարությունը սրա համար ստեղծում է բավարար պայմաններ: Հետևաբար, ժողովրդավարության մեր առաքելության շարունակությունը խաղաղության մեր առաքելությունն է, որը շատ ավելի ծանր, շատ ավելի դժվար և շատ ավելի մեծ ուժ ու կամք պահանջող առաքելություն է: Ես հավատում եմ և համոզմունք ունեմ, որ մենք իրականացնելու ենք այդ առաքելությունը ևս, որովհետև եթե չլինի համոզմունք, չի լինի նաև պատասխանատվությունը վերցնելու և կրելու պատրաստակամություն»,- ընդգծեց Փաշինյանը:

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում…

6 minutes ago

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Վաշինգտոնին ու Թեհրանին՝ պայմանով. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Իրանի պաշտոնակցի՝ Աբբաս Արաղչիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ…

26 minutes ago

Իշխանությունները չեն խառնվում հանձնաժողովի գործունեությանը. Հակոբյան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին…

39 minutes ago

Բացի հանրային ճնշումներից, ես հնարավորություն չեմ տեսնում․ Սամվել Շահրամանյան

«Սպասել մեզնից, որ մենք կկարողանանք ինչ-որ ձև ազդել ՀՀ կառավարության ընդունած որոշումների վրա՝ բացի հանրային…

1 hour ago

ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ին 102 մլն եվրոյի վարկ տրամադրելու համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

Ազգային ժողովն ապրիլի 18-ի նիստին առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր:…

1 hour ago

Արաղչին Հռոմում կբանակցի ամերիկացիների հետ

Իրանի արտգործնախարարը Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հռոմը իրանա-ամերիկյան բանակցությունների ընդունող կողմը չէ,…

2 hours ago