Լրահոս 24/7
20.05.2022

ՀՀ վարչապետն ընդունել է Լիտվայի Հանրապետության նախագահին

ՀՀ վարչապետն ընդունել է Լիտվայի Հանրապետության նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային և նրա գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետը նշել է.

«Հարգելի պարոն նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Ողջունում եմ ձեզ Հայաստանում և ձեր այցը մեր երկիր։ Ջերմությամբ եմ հիշում իմ վերջին այցը Լիտվա, որով մենք սկսեցինք շատ կարևոր երկխոսություն, որը պետք է շարունակվի։ Կարծում եմ՝ մենք պետք է փորձենք այս այցը ծառայեցնել մեր երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը: Ձեզ մեր երկրում պաշտոնական այցով հյուրընկալելը շատ լավ նշան է, և կարող ենք ասել, որ մեր երկկողմ այցերն ու հարաբերությունները որոշակի դինամիկա են ստացել, որը մենք պետք է պահպանենք։

Շնորհակալ եմ մեզ այցելելու, աջակցելու և հարաբերությունների հետագա զարգացումը խթանելու պատրաստակամության համար: Կարծում եմ՝ մենք կքննարկենք մեր երկկողմ հարաբերություններին և միջազգային, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ և օրակարգ: Ուրախ կլինեմ լսել Ձեր գնահատականները և տեսակետները ընթացիկ իրավիճակի, մեր երկկողմ հարաբերությունների, միջազգային զարգացումների և, իհարկե, նաև մեր տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ։ Շնորհակալություն և բարի գալուստ»:

Լիտվայի նախագահն իր հերթին նշել է.

«Հարգելի պարոն վարչապետ,

Նախ և առաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ ջերմ ընդունելության համար, որը ես զգացի բոլոր կառույցներում՝ սկսած նախագահական նստավայրից և հիմա Ձեզ մոտ՝ կառավարությունում։ Թեմաները, կարծում եմ, երկուսն են, որոնք շատ կարևոր են։ Մեկը, ինչպես Դուք նշեցիք, մեր երկրների միջև երկկողմ հարաբերություններն են: Դուք հիշատակեցիք Ձեր այցը, որը շատ լավ եմ հիշում՝ նախորդ աշնանը Վիլնյուսում, և հիմա իմ խնդիրը, նպատակն է՝ նոր շունչ հաղորդել մեր հարաբերություններին տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում։

Սա է պատճառը, որ ես միայնակ չեմ եկել։ Ինձ հետ են ոչ միայն իմ խորհրդատուները, այլև իմ պատվիրակության մեջ նաև ներառված են տրանսպորտի և գյուղատնտեսության փոխնախարարները:

Շատ կարևոր է գտնել շուկայում այն կետերը, որտեղ իսկապես կկարողանանք աշխատել, և կարծում եմ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Լիտվան անցում է կատարում ավելի բարձր ավելացված արժեք ունեցող տնտեսության, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ կլինեն, օրինակ՝ կենսատեխնոլոգիաներ, ֆինանսական, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, որոնք մեր երկրում շատ արագ են զարգանում ու գնալով մեծ տոկոս են կազմում ՀՆԱ-ում»:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների օրակարգն ու զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիտվայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինչին ի պատասխան Գիտանաս Նաուսեդան վերահաստատել է Լիտվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել ՀՀ ժողովրդավարական ուղուն և կառավարության բարեփոխումների օրակարգին:

Կողմերը վերահաստատել են փոխշահավետ գործակցությունը տնտեսական, տեխնոլոգիական, կրթամշակութային ոլորտներում խորացնելու պատրաստակամությունը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի ու զարգացումների շուրջ:

Վարչապետը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին և ընդգծել՝ Հայաստանն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, բայց այդ գործընթացը չի կարող միակողմանի լինել:

Այս համատեքստում վարչապետը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը և հասցեական արձագանքը տարածաշրջանում կայունության խաթարմանն ուղղված գործողություններին:

Գիտանաս Նաուսեդան նշել է, որ խաղաղությունը, կայունությունը և տնտեսական աճը համատեղ հետաքրքրություն են ներկայացնում տարածաշրջանի երկրների, Լիտվայի և Եվրոպական միության համար, և Լիտվան կշարունակի իր նպաստը բերել տարածաշրջանային երկխոսության կայացմանը, կայունությանն ու բարգավաճմանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այդ պատրաստակամության համար և նաև բարձր գնահատել ԵՄ-ի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը, որոնք, միջազգային մյուս գործընկերների ջանքերի հետ համատեղ, նպաստում են երկխոսության մթնոլորտի ձևավորմանը:

Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը: Արծարծվել են նաև Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը և այդ գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավմանը վերաբերող հարցեր:

Կարևորվել է ժողովրդավարության դերը անվտանգային մարտահրավերների սպասարկման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության, ոլորտային բարեփոխումների հաջողման, տնտեսական աճի ապահովման գործում: Լիտվայի նախագահը նշել է, որ իր երկիրն ունի կուտակած որոշակի փորձ և պատրաստ է կիսվել Հայաստանի հետ, փոխանակվել տեղեկատվությամբ:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է այդ առաջարկը և նշել, որ ՀՀ-ն կարևորում է զարգացման հաջող ընթացք ունեցող երկրների փորձի ուսումնասիրությունը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է