Լրահոս 24/7

Քոչարյանի և Սարգսյանի հրավիրած հանրահավաքին չեն գնում, որովհետև նրանց խղճին է և պատերազմը, և Արցախի կորուստը․ Բաբաջանյան

«Փրկիչների հավաքների առավել կարևոր բացասական կողմը հայհոյանքը չէ, բռնության նկատմամբ հանդուրժող լինելը չէ, մտքի ճգնաժամը չէ ամենևին։ Միայն այն պատճառով, որ Արցախը փրկելու առաքելությունը ստանձնել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն, Իշխան Սաղաթելյանն ու Վանեցյանը բազմաթիվ հայրենակիցներ դուրս չեկան փողոց։

Իմ շրջապատում շատ մարդիկ կան, որ համաձայն չեն արցախյան կարգավորման վերաբերյալ գործող իշխանության քաղաքականության հետ, բայց ոչ մի դեպքում չեն գնա Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հրավիրած հանրահավաքին, առավել ևս չեն գտնվի նրանց հետ նույն հրապարակում, որովհետև համոզված են, որ հենց նրանց խղճին է և պատերազմը և Արցախի կորուստը։

Այս ամենի արդյունքում ունենք մի շատ վտանգավոր իրավիճակ։ Ստացվում է, որ Հայաստանի և հայ ժողովրդի հարատևության համար կենսական կարևորության՝ արցախյան հիմնահարցի վերաբերյալ մենք չենք կարողանում անհրաժեշտ ծավալի և որակի քաղաքական պայքար գեներացնել և այդ պայքարը դնել ի ցույց միջազգային հանրության։ Այս իմաստով, իշխանություններին էլ մանևրի շատ քիչ հնարավորություն է տրվում։

Փրկիչների և մասնավորապես շարժման արատավորված առաջնորդների շնորհիվ, ունենք մի իրավիճակ, որը շատ վատ է անդրադառնալու գործընթացի վրա՝ հատկապես բանակցությունների ընթացքոմ՝ արցախյան հիմնահարցը չունի բավարար ուշադրություն երկրի ներսում, և սա հետևանք է ունենալու։ Մինչդեռ հարցը ոչ թե Արցախն է, ոչ թե արցախյան հիմնահարցի նկատմամբ պատերազմից հետո պակասող ուշադրությունն է, այլ հարցը հրապարակ բերող և Արցախյան կորստի համար թիվ մեկ պատասխանատու զույգը։

Ահա և Արցախը փրկելու ձեր պայքարի արդյունքը»,- գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Թիվ 1

Recent Posts

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

53 minutes ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

55 minutes ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

2 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

19 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

20 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

21 hours ago