Լրահոս 24/7
20.05.2022

Աննա Հակոբյանը հյուրընկալել է Լիտվայի նախագահի տիկնոջը

Աննա Հակոբյանը հյուրընկալել է Լիտվայի նախագահի տիկնոջը

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի տիկնոջը՝ Դիանա Նաուսեդիենեին։

Աննա Հակոբյանը և Դիանա Նաուսեդիենեն առանձնազրույց են ունեցել։ Ողջունելով տիկին Նաուսեդիենեին՝ ՀՀ վարչապետի տիկինը նշել է, որ շատ ուրախ է Երևանում հյուրընկալել իր բարեկամին։ Առանձնազրույցի ընթացքում նրանք անդրադարձել են հասարակական կյանքում կանանց դերի ակտիվացման կարևորությանը:

«Տիկին Նաուսեդիենե, մենք առաջին անգամ հանդիպել ենք 2019 թվականին Լիտվայում։ Ուրախ եմ, որ երկրորդ անգամ հանդիպելու առիթ է ստեղծվել և Ձեզ հյուրընկալում եմ Երևանում։ Կարծում եմ, որ քննարկելու և համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ հեռանկարներ կան։ Մենք կկարողանանք օգտագործել այս հնարավորությունը, որպեսզի միմյանց ավելի լավ ճանաչենք և փորձենք գտնել համագործակցության տարբեր ուղիներ։ Հուսով եմ, որ այս հանդիպումը կնպաստի հայ և լիտվացի ժողովուրդների բարեկամական դարավոր կապի ամրապնդմանը»,- իր խոսքում նշել է Աննա Հակոբյանը։

Աննա Հակոբյանը հիշեց, որ դեռ 2 տարի առաջ, երբ աշխարհը պայքարում էր կորոնավիրուսի դեմ, Դիանա Նաուսեդիենեն լիտվական ռազմական ինքնաթիռով նվերներ էր ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին։ Աննա Հակոբյանը նորից շնորհակալություն հայտնեց տիկին Նաուսեդիենեին մարդասիրական քայլի համար։

Լիտվայի Հանրապետության նախագահի տիկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ուրախությամբ հիշել իրենց առաջին հանդիպումը։ Այն Դիանա Նաուսեդիենեի առաջին պաշտոնական հանդիպումն էր Լիտվայի նախագահի տիկնոջ կարգավիճակում։

Առանձնազրույցի ընթացքում Լիտվայի նախագահի տիկինը Աննա Հակոբյանին ներկայացրել է իր գործունեությունը և ընդգծել, որ դրա հիմքում դրված է առողջ ապրելակերպի և հասարակությունների կայուն զարգացման քարոզը։ Նա համոզմունք է հայտնել, որ մեր հասարակություններում մեծացնելով կանանց դերը, կկարողանան աշխարհն ավելի լավը դարձնել։

Այնուհետև Լիտվայի նախագահի տիկինը Հայաստանի վարչապետի տիկնոջը ուղեկցությամբ այցելել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, հանդիպել բուժում ստացող երեխաների հետ։ Հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել պայմաններին և հետաքրքրվել երեխաների առողջականով։ Լիտվայի նախագահի տիկինը Աննա Հակոբյանին փոխանցել է պաշտոնական հրավեր, որպեսզի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկները այցել են Լիտվա և անցնեն վերապատրաստում։

Աննա Հակոբյանը և Դիանա Նաուսեդիենեն պայմանավորվել են ուժեղացնել շփումները առողջապահության և մշակույթի ոլորտներում։ Այդ նպատակով Լիտվայի նախագահի տիկինը Հայաստանի վարչապետի տիկնոջը հրավիրել է Լիտվա։ Աննա Հակոբյանն ընդունել է հրավերն ու պատրաստակամություն հայտնել կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է