Լրահոս 24/7

Պարոնայք գեներալներ, որտե՞ղ էիք, երբ բռնություններ էին գործադրվում տարբեր լեգենդար հրամանատարների նկատմամբ. Գաբրիելյան

«Պահեստազորի գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյան

պահեստազորի գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյան

պահեստազորի գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյան

պահեստազորի գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյան

պահեստազորի գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյան

պահեստազորի գեներալ-մայոր Վալերի Քոչարյան

պահեստազորի գեներալ-մայոր Դավիթ Մանուկյան

պահեստազորի գեներալ-մայոր Ստեփան Գևորգյան

պահեստազորի գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյան

ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյան

արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյան

ԱԱԾ գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյան

ԱԱԾ գեներալ-լեյտենանտ Վրեժ Արզումանյան

ԱԱԾ գեներալ-մայոր Արմեն Աբրահամյան

ԱԱԾ գնդապետ Միքայել Համբարձումյան

Ուրեմն, պարոնայք գեներալները սրտնեղել են, իրենք պնդում են, որ ոստիկանությունը, մասնավորապես, ի դեմս ՀՀ ոստիկանության մայոր Միքայել Ավագյանի բռնություն է գործադրել պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանի նկատմամբ, ի դեպ, պնդում են, որ ուղղորդված բռնություն է եղել հենց այն պատճառով, որ պարոնը ԶՈւ պահեստազորի սպա էր:
Անշուշտ, եթե նման դեպք տեղի է ունեցել, ապա այն պետք է քննվի:

Սակայն աբսուրդը կայանում է նրանում, որ ուզում եմ հարց ուղղեմ՝ պարոնայք գեներալներ, բա որտե՞ղ էիք, երբ բռնություններ էին գործադրվում տարբեր լեգենդար հրամանատարների նկատմամբ, բա որտե՞ղ էիք, երբ դա անձամբ Երանոսյան Լյովան էր անում, թե՞ այդ ժամանակ ծառայության մեջ էիք ու օրենքը արգելում էր նման դեպքերի վերաբերյալ կարծիք արտահայտել (ինչը ի դեպ չեր խանգարում ձեզ քաղաքական գործընթացների մեջ խառնվել), թե՞ ծառայության մեջ էիք և եթե կարծիք հայտնեիք ուսադիրներից կզրկվեիք:

Ինձ համար հստակ է, որ համբավը և պատիվը ցանկացած մարդու համար, իսկ ուսադիր կրած մարդու համար առանձնահատուկ առաջնայինն է:
Ցավում եմ Ձեզ համար, էդպես էլ չհասկացանք, թե որտեղ թողեցիք ձեր համբավը, պատիվն ու հարգանքը ուսադիրների հանդեպ:

Բարին ընդ Ձեզ պարոնայք պահեստազորի գեներալներ: Շնորհակալություն ուշադրության համար»,- գրել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

Թիվ 1

Recent Posts

Չի կարելի թաքնվել սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ․ Ալեն Սիմոնյան

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…

47 minutes ago

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

1 hour ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

3 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

4 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

4 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

6 hours ago