

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հայտարարեց, թե Ադրբեջանն առայժմ չի ընդունել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում նաև Ղարաբաղի հետագա կարգավիճակն ու անվտանգությունը ներառելու՝ Երևանի առաջարկը, չնայած դրան՝ վաղ է համարում հարցը վերջնականապես փակելը:
«Մինչ այժմ մենք Ադրբեջանից դրական արձագանք չենք ստացել այս առաջարկներին, բայց ջանքեր են գործադրվում, որպեսզի այդ բանակցությունները հնարավոր դառնան»,- ասել է ՀՀ ԱԳՆ-ն։
Բաքուն մերժե՞լ է, թե՞ դեռևս չի ընդունում ՀՀ-ի առաջարկած վեց կետերը։ Factor TV-ի հարցազրույցում ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նշել է․
«Ադրբեջանի ԱԳ նախարարը մի քանի օր առաջ անդրադարձել էր ՀՀ-ի կողմից առաջարկված վեց կետերին, որակում էր արձագանք և գնահատում տարօրինակ։ Ես կարծում եմ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի գնահատականն է տարօրինակ, որովհետև մեր առաջարկի վերնագիրը հենց «Պատասխան առաջարկներ էր Ադրբեջանի կետերին»։
Պարզ չէ՝ ինչի՞ մեջ էր Ադրբեջանի նախարարի զարմանքը։ Ադրբեջանը ոչ կառուցողական է տրամադրված։ Վարչապետի հայտնի ելույթից հետո Ադրբեջանը հայտնվեց դիվանագիտական մեկուսացման մեջ, որովհետև բոլոր միջազգային գործընկերները՝ թե՛ պետություններ, թե՛ կառույցներ, ամբողջությամբ ըմբռնում և կիսում են մեր տեսակետները, մեզ ազդակներ են ուղարկում, որ այն, ինչ անում է և ինչպես իրեն պահում է Ադրբեջանը, որևէ կերպ ընդունելի չէ և հասկանալի չէ։ Սա չի կարող հետագա գործընթացի վրա չունենալ իր ազդեցությունը և արդյունքները։ Դրա ականատեսը լինում ենք հիմա և հետագայում նույնպես կունենանք»:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…