Լրահոս 24/7

Սփյուռքը լուռ էր, երբ խորհրդարանում գնդակահարում էին պետության գլուխներին, սպանում՝ խաղաղ ցուցարարներին. Բաբաջանյան

Լրահոսում տեսա, որ սփյուռքի դաշնակցական, ռամկավար կուսակցությունները պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը: Վաղն էլ, գուցե, հնչակյան կուսակցությունը, այլ կառույցներ ևս միանան նրանց:

Այս մասին գրել է քաղաքական գործիչ, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը՝ շարունակելով.

«Հայաստանի անկախացումից ի վեր, բացառությամբ առանձին անհատների և կազմակերպությունների, ովքեր անաղմուկ իրենց հայրենանվեր առաքելությունն են իրականացրել և իրականացնում, հավաքական սփյուռքը այդպես էլ չկարողացավ իր գոյությունը, իր իրական առաքելությունը իմաստավորել, Հայրենիքի իրական կարիքները գնահատել և ավելի կարևոր ու անփոխարինելի գործառույթ ստանձնել անկախացած Հայաստանի կյանքում:

Սփյուռքը առաջին օրից ի վիճակի չեղավ հարգել Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը, համարձակություն չունեցավ ծպտուն հանել, երբ 25 տարի Հայաստանի իշխանությունները համատարած ոտնահարում էին մեր՝ հայրենիքում բնակվողներիս իրավունքները, կեղեքում ու հարստահարում էին ամենայն ինչ՝ պետությունը, պետականությունն ու նրա քաղաքացիներին՝ օրըստօրե ուժգնացնելով արտագաղթը:

Սփյուռքը լուռ էր, երբ Հայաստանի խորհրդարանում գնդակահարում էին պետության գլուխներին և Երևանի կենտրոնում սպանում էին խաղաղ ցուցարարներին: Երբ մեր ժողովուրդը իրապես իրեն ձայնակցող սփյուռքի կարիքն ուներ մեր օտարաբնակ հայրենակիցները խրախուսող և աջակցող հայտարարություններով էին հանդես գալիս օրվա հանցավոր իշխանություններին:
Ո՞րն է ի վերջ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նպատակը, կա՞ մտքի, գաղափարի հորիզոն, թռիչք այդ հարաբերությունները պատկերացնողների մտքում։

Արդյոք մերկապարանոց հայտարարությունների ու հրաժարականների փոխարեն առարկայական չի լինի ուղղակի նպատակների, կամ ավելի շուտ նախագծերի կոնկրետ հռչակումը:
Հավաքական Սփյուռքը, կամ նրանք, ովքեր հանդես են գալիս նրա անունից, կարող էին սահմանել Հայաստանի արդիականացման նպատակ՝ ստեղծել և զարգացել գիտության, տնտեսության, արտադրության ու քաղաքականության ֆունկցիոնալ շղթա։ Սրանք այսօրվա Հայաստանի և հայության համար առաջնահերթություններ են, անկախ նրանից՝ պատերազմ է, թե խաղաղություն։
Հայկական սփյուռքը և հայկական պետականությունը կանգնած են նոր ժամանակի լրջագույն մարտահրավերների առաջ:

Եթե Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ու սփյուռքյան ուժերը չեն կարողանալու գալ որոշակի ընդհանուր հայտարարի և հակազդեցության ռազմավարության մշակման՝ Հայաստանի ներքաղաքական տարաձայնությունների պատճառով, ապա դրա հետևանքի պատասխանատուն ոչ միայն Հայաստանի քաղաքական իշխանությունն է, այլև հավաքական սփյուռքը, այդ թվում նրանք, ովքեր այս օրերին զբաղված են Հայաստանի դեմ մատնագրությամբ, ներքաղաքական անհամաձայնությունների պատճառով օտար պաշտոնյաների մոտ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մասին բամբասանքով, Հայաստանի դեպաններին և արտասահմանյան ուղևորությունների մեկնած հայաստանցի պաշտոնյաներին հետապնդելով, հայհոյելով և անվանարկելով»:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

15 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

16 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

18 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

19 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

19 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

21 hours ago