Լրահոս 24/7
21.05.2022

Միայն արևոտ օրերին փողոցում «Արցախը փրկող» ընդդիմությունը ցավոտ է տարել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի շեշտադրումները. Խանդանյան

Միայն արևոտ օրերին փողոցում «Արցախը փրկող» ընդդիմությունը ցավոտ է տարել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի շեշտադրումները. Խանդանյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն անդրադարձել է ընդդիմության՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանին հետ կանչելու պահանջին և գրել.

«Շաբաթվա միայն արևոտ օրերին փողոցում «Արցախը փրկող» խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները չափազանց ցավոտ են տարել Հայաստանում ԱՄՆ դեսպանի՝ օրերս հրապարակված հարցազրույցի որոշ շեշտադրումներ՝ ընդհուպ մինչև պահանջելով հետ կանչել դեսպանին։

Իսկ ի՞նչ է ասել դեսպանը։ Նախ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված։ Երկրորդ, որ ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է հակամարտության համապարփակ կարգավորման համար։ Երրորդ, դեսպանը ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը հակամարտության կարգավորման գործում։ Չորրորդ, վերահաստատել է, որ ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում:

Ընդդիմությանը հատկապես հունից հանել են դեսպանի՝ Հայաստանի ընտրած ժողովրդավարական արժեքների և ուղու մասին տրված գնահատականները, այն, որ այդ ճանապարհը հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ եւս վերահաստատեց 2021թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Թվում է, թե Արցախի փրկության գործին լծված ցանկացած մարդ պետք է ողջույններ Միացյալ Նահանգների դեսպանի այս դիրքորոշումները, հատկապես այն պայմաններում, երբ Ադրբեջանն արդեն տևական ժամանակ ճիշտ հակառակն է պնդում, և որ միջազգային հանրության ոչ բոլոր դերակատարներն են այսքան ուղիղ և հասցեական մատնանշում հակամարտության կարգավորման նախապայմանները։ Բայց բառի բուն իմաստով թաց տեղ չպառկող ընդդիմությունը դժգոհ է։ Ասում են, թե դեսպանը երկակի ստանդարտներ է կիրառում, լռում է և նպաստում, որ Հայաստանում լինի բռնապետություն։

Չափազանց զվարճալի է երկակի ստանդարտների մասին լսել ընդդիմադիր գործիչներից, որոնք 2018 թվականի հեղափոխությունից հետո առանց երկմտելու շտապեցին գրկել իրենց առաջարկված նախարարական պորտֆելներն ու մարզպետական աթոռները։ Կամ երկակի ստանդարտների մասին խոսում են քաղաքական ուժեր, որոնք, ըստ էության, ընդունել են 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ու վերցրել մանդատներ։ Այդ ինչպե՞ս «բռնապետության ձգտող» Հայաստանում տեղի ունեցան ազատ, թափանցիկ, մրցակցային ընտրություններ, ու դուք էլ ստացաք մանդատներ։

Եվ ուրեմն, ո՞րն է պատճառը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի համար առնվազն ընդունելի գնահատականներ տված դեսպանը այդքան զայրացրել է «Արցախը փրկելու» ելած մեր խորհրդարանական գործընկերներին։ Պատասխանն ակնհայտ է. այս մարդկանց Հայաստանի ընտրած ժողովրդավարական ուղին ձեռք չի տալիս, հատկապես, երբ այդ ճանապարհին Հայաստանի կառավարության շուրջ ձևավորվում է թե՛ ներհայաստանյան, թե՛ միջազգային կոնսոլիդացիա։

Իսկ փողոցի «շարժումը» շատ ճիշտ անվանում է ընտրել՝ «Դիմադրության» շարժում։ Այս մարդիկ, իսկապես, փորձում են դիմադրել ժողովրդավարությանը. ակնհայտորեն անհաջող։
Իսկ մենք գոհունակություն ենք հայտնում ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգներին Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում ունեցած ներդրման և որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր հակամարտության կարգավորման ջանքերի համար, այնպես էլ անձամբ դեսպան Լին Թրեյսիին ակտիվ և հետևողական գործունեության համար»:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին, «Արմենպրես» լրատվական գործակալության հետ հարցազրույցում անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, նշել է՝ «ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում: Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված»:

Նշենք նաև, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել հետ կանչել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է