Լրահոս 24/7

Խնդրում ենք այս ապատեղեկատվության զոհը չդառնալ․ ՌԱԿ-ի հայտարարությունը

Ռամկավար Ազատական կուսակցության Լիբանանի Շրջանային Վարչությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով տարածվող լուրերն այն մասին, թե իբր Ռամկավար կուսակցությունը ևս միացել է ՀՅԴ-ին և պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Կուսակցությունից նաև խնդրում են քաղաքացիներին՝ այս ապատեղեկատվության զոհը չդառնալ և չտարածել նման տեղեկատվություն:

ՌԱԿ հայտարարությունն ամբողջությամբ, առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև.

Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Շրջանային վարչութիւնը իր 5 Ապրիլ 2022 թուակիր հաղորդագրութեան մէջ հաստատած էր, թէ նեցուկ պիտի կանգնի հայ ազգային կուսակցութիւններու թեկնածուներուն: Հաւատարիմ իր խոստումին, Ռ.Ա.Կ. կատարեց իր պարտականութիւնը եւ նեցուկ կանգնեցաւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան թեկնածուին եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան թեկնածուներուն, մեկնելով տեղական պայմաններէ:

Դժբախտար Ռ.Ա.Կ.-ի այս ազնիւ կեցուածքը շահագործուեցաւ կուսակցութիւնը պառակտելու ձգտող փողոցայիններու խմբակի մը պարագլուխին կողմէ, որուն ինքնութիւնը յայտնի է մեզի, եւ որ Հայաստանի մէջ իր ունեցած լծակները գործածելով ապատեղեկատուութիւն տարածեց, թէ արտերկրի Ռամկավար Ազատական Կուսակցութեան կառոյցը դէմ է վարչապետ Նիկոլ Փաշինեանի վարչակազմին: Այս լուրը կը պատկանի քաղաքականութեան ազնիւ ասպարէզը մթագնող եւ մութ ուժերու ծառայող ու Կուսակցութիւնը շահագործող ապօրինի ուժերու ապատեղեկատուութեան դասակարգին:

Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Շրջանային վարչութիւնը այսու կը յայտարարէ, թէ այսպիսի ապօրինի գործունէութեան վատաբարոյ եւ յերիւրածոյ վերագրումով կարելի չէ պատմական դեր ունեցող Կուսակցութեան մը վարկը նսեմացնել: Այս ուժերը ուշ թէ կանուխ յուսախաբ պիտի ըլլան, որովհետեւ իրենց դիմաց պիտի գտնեն ազատականութեան հաւատացող եւ ի հակադրութիւն իրենց՝ հայրենիքը չծախող հայրենասէր մարդիկ։ Մեր ազնիւ ժողովուրդի զաւակներէն կը խնդրուի այս ապատեղեկատուութեան զոհ չդառնալ:

Իսկ ինչ կը վերաբերի իր արժանապատուութիւնը «երկու փարայով» ծախող լրատուամիջոցին, ստապատիր այս «լուր»ը հրատարակելով ո՛չ միայն ապացուցած եղաւ ինչքան խայտառակ ու աննկարագիր, այլ նաեւ՝ ծայր աստիճան անմակարդակ ըլլալը։   Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը հայ ազգի վերլքին հաւատացող ու անոր համար աշխատող կուսակցութիւն եղած է միշտ ու այդ ուղիէն բնաւ պիտի չշեղի:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

10 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

10 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

11 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

11 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

12 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

12 hours ago