400 տարվա մեջ 1–ին անգամ. «Տիգրան Մեծ» օպերան կբեմադրվի արքայի հայրենիքում

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի համար «Տիգրան Մեծ» օպերան այստեղ բեմադրելը դարձել է ճակատագիր, ապրելու և ստեղծագործելու մոտիվացիա:

Հայոց արքա Տիգրան Մեծին նվիրված շուրջ քառասուն օպերա է հայտնի. որքան ուրախալի է այդ 40 օպերաների գոյության փաստը, նույնքան էլ ամոթալի է, որ նրանցից ոչ մեկը չի բեմադրվել Տիգրան Մեծի հայրենիքում: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը

««Տիգրան Մեծ» օպերայի բեմադրությունը կարող է հայերիս խորհելու տեղ տալ, թե ինչպես և ինչու կորցրինք ծովից ծով Հայաստանը, որի տարածքը 3.000.000 քառ. կմ էր, իսկ այսօր ունենք 30.000 քառ. կմ տարածքով պետություն»,- ասաց Մանասյանը:

Վերջին 400 տարվա ընթացքում կոմպոզիտոր Յոհան Ադոլֆ Հասեյի «Տիգրան Մեծ» օպերան առաջին անգամ կբեմադրվի Երևանում:

«Տիգրան Մեծ» օպերայի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի մայիս ամսից: Օպերան գրված է «բարոկկո» երաժշտական ոճով, որն ունի հստակ օրենքներ, երաժշտական ինքնատիպ գործիքակազմ, ոչ մետաղական լարեր, երկար աղեղներ և այլն: Հայաստանում համապատասխան մասնագետների բացակայությունը լրացուցիչ դժվարություններ են ստեղծում օպերան բեմադրելու համար:

«Որպես դիրիժոր երջանիկ եմ, որ «Տիգրան Մեծ» օպերան Հայաստանում պետք է բեմադրվի և նոր կյանք ստանա»,-ասաց ամերիկահայ աշխարհահռչակ դիրիժոր, «Տիգրան Մեծ» օպերայի գլխավոր դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը, որը Հայաստան է հրավիրվել Մանասյանի կողմից:

Ավելին՝ armeniasputnik.am

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

2 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

2 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

3 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

3 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

4 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

4 hours ago