

«Անդրանիկ Միհրանյանը Ռոբերտ Քոչարյան/ՀՅԴ/Սերժ Սարգսյան եռամիասնության հանրահավաքին մասնակցելու ճիշտ այնքան իրավունք ունի, ինչքան Սերժ Թանկյանը՝ Նիկոլ Փաշինյանի 2018 թ հեղափոխությանը: Իմ կարծիքով, խնդիրն այլ տեղում է:
Առաջին. 2018-ի ապրիլին պարոն Միհրանյանը հայտարարում էր, որ ինքը ամաչում է, որ հայ է՝ նկատի ունենալով այդ օրերի բազմահազարանոց ցույցերը Երևանի կենտրոնում: Այսօր նա փողոցում է:
Երկրորդ. պարոն Միհրանյանը կանգնած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողքին և մասնակցում է մի շարժման, որը անդադար վանկարկում է ԱՌԱՆՑ ԹՈՒՐՔԻ ՀԱՅԱՍՏԱՆ: Ուրեմն, պարոն Միհրանյանը Քոչարյանի նախագահության տարիներին Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի անդամ էր և անխնա քննադատվում էր երկրորդ նախագահի քարոզչամեքենայի կողմից:
Երրորդ. պարոն Միհրանյանը չի կարող Մոսկվայում մասնակցել ընդդիմության ցույցի, քանի որ նրան առնվազն բերման կենթարկեն, իսկ Երևանում դա կարողանում է անել: Եվ լավ է, որ Երևանում հնարավոր է օրեր ու շաբաթներ ցույցեր կազմակերպել…»,- գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…