Մշակույթ

Պատմության թանգարանում բացվել է «Զենք․ պայքար և մշակույթ» խորագիրը կրող ցուցահանդես

«Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում մայիսի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված «Զենք․ պայքար և մշակույթ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը։

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ցուցահանդեսին ներկայացված են պատմության թանգարանի զենքի հավաքածուի արժեքավոր հնագիտական նմուշներ, Հայաստանին և տարածաշրջանին բնորոշ դաշույններ և սրեր:

Շնորհակալություն հայտնելով պատկերասրահի տնօրինությանը ցուցահանդեսի կազմակերպման համար՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը շնորհավորել է ներկաներին զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, կարևորել ցուցադրության դերը հանրության լայն շրջանակներին հայկական բանակի պատմության ներկայացման գործում։

Թիվ 1

Recent Posts

Այսօր ես հեռախոսազրույց կունենամ Թրամփի հետ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց կունենա նախագահ Թրամփի հետ․ «Մենք նրա…

13 minutes ago

Երկկողմանի կբացվի Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածը

«Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածը (Լանջիկից Ազատան՝ 23 կմ) մարտի…

22 minutes ago

Կնվազեցվեն հարկային խոչընդոտները

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարությունը համաձայնագիր են կնքել,…

44 minutes ago

Կընդլայնվեն էլեկտրաէներգիա վաճառողների շրջանակն ու ծավալները

ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանը փոփոխություններ են առաջարկել «Էներգետիկայի մասին» օրենքում: Ծովինար…

54 minutes ago

Որքան է կազմում ՀՀ-ի պետական պարտքը․ նախարարի պարզաբանումը

Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի վերջի դրությամբ կազմել է 5 տրիլիոն դրամ կամ 12.8 մլրդ…

1 hour ago

Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 10-12 աստիճանով

Երևան քաղաքում մարտի 19-ի ցերեկը, 20-22-ը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-24-ը սպասվում…

2 hours ago