

«Երեկ երեկոյան վաղուց արդեն տխրահռչակ համարվող Արմենիա ՏՎ-ի ավելի տխրահռչակ համարվող «Սուր անկյուն» հաղորդաշարը՝ հաղորդավարին բնորոշ «խորհրդավոր» ձայնով գուժեց հերթական կոռուպցիոն սկանդալի մասին, կովիդի դեմ մեր պետության պայքարը անվանարկելով, որպես կոռուպցիոն բուրգ։
Իհարկե հասկանալի է այդ զլմ-ի մտածելակերպը, երբ նրանց երբեմնի (կամ միգուզե գործող) տերերը առիթը բաց չէին թողնում ազգային աղետների կամ խնդիրների լուծման գործընթացում կոռուպցիոն բուրգեր ստեղծել և հարստանալ դրանց վրա։ Եվ հավանաբար նրանց դժվար է պատկերացնել, որ կառավարությունը կարող է հազարավոր, այդ թվում հենց այդ զլմ-ի և նրանց հարազատների, կյանքեր փրկելու համար չխնայել միլիարդավոր դրամներ՝ սարքավորումներ և դեղորայք ձեռքբերելու, հազարավոր բուժաշխատողների վարձատրելու և բուժհիմնարկներ նորոգելու վրա։
Չէ որ կարելի էր հանգիստ դա չանել՝ թողնելով այդ բեռը հենց պացիենտների վրա, չփրկել նրանց մոտալուտ մահից և այդ գումարներով այլ ձեռքբերումներ անել իրենց իսկ սեփական ֆիրմաներից։
Հաշվեքննիչ պալատի հաշվեքննությանը անդրադարձել եմ, այն իրականացվել է թերի տեղեկատվության վրա, որը պատշաճ չի տրամադրվել լիազոր մարմնի կողմից և միայն ուրախ կլինեմ, որ քննությունը պատասխանի բոլոր հարցերին,- գրել է Ազգային ժողովի իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…