72.5% հարկային եկամուտների աճ է գրանցվել նախահեղափոխական ժամանակահատվածի համեմատ:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով նաև ՀՀ պետական բյուջեի եկամուտները հունվար-ապրիլ ամիսներին՝ ըստ տարիների.
2018թ. – 366.3 մլրդ դրամ
2019թ. – 466.5 մլրդ դրամ
2020թ. – 500.7 մլրդ դրամ
2021թ. – 513.0 մլրդ դրամ
2022թ. – 631.8 մլրդ դրամ:
Այսպիսով՝ 2022թ. նախահեղափոխական համադրվող ժամանակահատվածի համեմատ հավաքագրվել է 72.5% կամ 265.5 մլրդ դրամ ավելի հարկ և պետական տուրք:














