

ԱԻՆ-ից հայտնում են, որ մայիսի 23-ին, ժամը 08։53-ից 13:03-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։
Մայիսի 23-ին, ժամը 13։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվող ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բարդին ընկել է «Mercedes-Benz C-Class» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաների վրա, վնասել էլեկտրական լարեր․ տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և հերթապահել՝ մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների մոտենալը։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…