Լրահոս 24/7

Սնանկ քաղաքական օրակարգերը կարող են խաթարել այլ կարևոր օրակարգերի առաջխաղացումը. Թորոսյան

«Սնանկ քաղաքական օրակարգերը միշտ նույն վախճանն են ունենում, բայց կարող են խաթարել այլ կարևոր օրակարգերի առաջխաղացումը։

Ընդդիմության գործողությունների և խոսույթի իրական վտանգը Ֆրանսիայի հրապարակի ժամանակավոր փակ լինելը չէ, հրապարակը շուտով կդառնա երթևեկելի, և մենք կմոռանանք այս կարճաժամկետ անհարմարությունը։

Գործող հակաժողովրդավար (հակադեմոկրատական) ընդդիմությունը իր գործողություններով փաստացի փորձում է Հայաստանը մղել լուսանցք և կասեցնել տարածաշրջանային գործոն դառնալու գործընթացը, անկախ նրանից՝ դրա արդյունքում իրենք կդառնա՞ն իշխանություն, թե՞ չեն դառնա: Կարևորը, որ Հայաստանը շարունակի մնալ թակարդում՝ չորոշելու իր սեփական ապագան, հավերժ մնալու հակամարտությունների մեջ, մաշվելու ժողովրդագրորեն և տնտեսապես, դուրս չգալու արդեն մոտ 150 տարի տևող ֆատալիստական (ճակատագրապաշտական) բարդույթներից, ըստ որոնց՝ ամեն ինչ որոշված է մեր փոխարեն, և մենք չենք կարող ոչինչ փոխել:

Իհարկե, այս ամենը համեմվում է «կենացային հայրենասիրությամբ»՝ թուրքերին հայհոյելով և այլն:

Մենք պետք է դուրս գանք այս արատավոր օղակից: Հայ ժողովուրդը երբեք գիտակցված չի ցանկացել և չի էլ կարող ցանկանալ ապրել հավերժ հակամարտությունների ծիրին մեջ, լինի հայ-թուրքական, թե հայ-ադրբեջանական կոնֆլիկտները:

Կոնֆլիկտներն ինքնին կոնֆլիկտ են կոչվում և սահմանվում միջազգային հանրության և կոնֆլիկտի մաս կազմող երկրների կողմից, որովհետև լուծում են պահանջում, հենց լուծում և ոչ թե հավերժական չլուծում կամ խուսանավում լուծումներից:

Հավերժական կոնֆլիկտի մեջ լինելու անխուսափելիությունը շարունակաբար սերմանվել է մեր ժողովրդին կեղծ-ազգայնական ուժերի կողմից հետևյալ պարզ գործիքակազմով՝ կոնֆլիկտի մյուս կողմին կամ ռազմական հակառակորդին հայհոյելով, իրերի իրական դրությունը թաքցնելով, սեփական ուժերը տասնամյակներ շարունակ գերագնահատելով և միևնույն ժամանակ հենց այդ ուժերը մաշացնելով և չզարգացնելով, լուծման ձգտող անհատներին կամ ուժերին քարկոծելով և այլն:

Հետևաբար, չի կարելի թույլ տալ մեզ ևս մեկ անգամ մղել լուսանցք՝ զրկելով տարածաշրջանային գործոն դառնալու հնարավորությունից, մեր իսկ ճակատագիրը որոշելու մեր կամքից, ինչն ի վերջո պետք է բերի մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը»,- գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

14 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

14 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

15 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

15 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

15 hours ago