

Հայաստանի Հանրապետության և Ֆիլիպինների Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով երկու երկրների արտաքին գերատեսչությունները շնորհավորական ուղերձներ են փոխանակել:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Հայկական կողմի շնորհավորական ուղերձում նշվել է, որ Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունները դիվանագիտական հարաբերությունների հաստատումից անցած երեք տասնամյակների ընթացքում համատեղ ստեղծվել է հիանալի միջավայր մեր երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հարաբերությունների զարգացման և խորացման համար։
Վստահություն է հայտնվել, որ երկու երկրների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը և բարձրաստիճան շփումները նոր լիցք կհաղորդեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև խթան կհանդիսանան առևտրատնտեսական հարաբերությունների առկա մակարդակը բարձրացնելու համար։
Ֆիլիպինյան կողմի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ «երկու երկրների միջև բարեկամությունը զգալիորեն ընդլայնվել և խորացել է վերջին երեք տասնամյակների ընթացքում, քանի որ մենք շարունակում ենք զարգացնել և կառուցել ամուր կապեր՝ առաջնորդվելով փոխադարձ վստահության և հարգանքի սկզբունքներով»։
Կարևորվել է Ֆիլիպինների և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդումը և ընդլայնումը՝ երկկողմ առևտրի և ներդրումների ներկայիս մակարդակը բարձրացնելու առումով:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…