Թրամփի վարչակազմը ցանկանում է դադարեցնել Արցախին ցուցաբերվող օգնությունը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել համաժողովրդական գործողության կոչով ՝ Կոնգրեսի անդամներին խրախուսելու ստորագրել Շերման-Կոքսի նամակը ՝ ի աջակցություն Արցախին ցուցաբերվող օգնության շարունակականության։

«Թրամփի վարչակազմը, տեղի տալով Ադրբեջանի ալիևյան ավտորիտար ռեժիմին, թիրախավորում է Արցախում մարդասիրական օգնության ծրագիրը ՝ փորձելով փակել The HALO Trust-ի ականազերծման ծրագիրը, որը բազմաթիվ կյանքեր է փրկել ողջ հանրապետությունում»,- նշված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի դեմոկրատ ներկայացուցիչներ Բրեդ Շերմանը և Թիջեյ Կոքսը, Հայ դատի հանձնախմբի սատարմամբ, ղեկավարում են Կոնգրեսի արշավը, որը կոչ է անում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Մարկ Գրինին ՝ շրջադարձ կատարել և պահպանել Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագիրը: Գրինն այս տարվա ապրիլի 9-ին Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև ելույթում նշել էր, որ USAID-ը հավատարիմ է ականազերծմանն ու չպայթած զինամթերքի վնասազերծմանը «Լեռնային Ղարաբաղի ավանդական սահմաններում»:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Լուսանկարում՝ The HALO Trust-ի ականազերծողն աշխատում է Արցախում (Al Jazeera)

Ավելին՝ civilnet.am

editors

Recent Posts

Ռուսական գազը կմատակարարվի Իրան

Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…

5 minutes ago

Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…

40 minutes ago

ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց

Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման…

43 minutes ago

Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…

1 hour ago

2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան

2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…

1 hour ago

Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…

1 hour ago