

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչ-որ մուտանտ դեգեներատներ պղծել են ապրիլյանի տղաների շիրմաքարերը։ Հիմա ես ընդամենը մեկ հարց ունեմ, որի պատասխանը գիտեմ։ Ինչո՞ւ այսօր հնարավոր եղավ նման ոճրագործություն։
Պատասխանը հստակ է. որովհետեւ հեշտ ու հանգիստ մենք կյանքի կոչեցինք Օրվելի «Անասունների ագարակը», երբ ամեն րոպե թքում ու իրենց թրքոտ ոտքերը մաքրում են այն արժեքների վրա, որոնք դարերով, որպես ազգ, մեր տեսակն են պահել։
Երբ մտավորականների ու մտածող մարդկանց մի ստվար հատվածի շատ արագ դարձրեցին ապազգային իդիոտ։ Նայե՛ք դրանց դեմքերին ու կտեսնեք էվոլյուցիայի ակնհայտ խախտումը։
Ես տեսել եմ թուրքի կողմից պղծված ապրիլյանի տղաների դիակները։ Բայց այն, ինչ արեցին մեր միջի «թուրքերը»՝ Ալիեւի լամուկներից ավելի մեծ ոճիր է։
Ու հիմա ինձ համար արդեն էական էլ չէ, թե զարհուրելի այդ վանդալիզմն արած քանի անբարոյականի լակոտ կբռնեն։
Մենք հատել ենք բարոյականության կարմիր գիծը։ Իսկ սա արդեն համազգային աղետ է։
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…
Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…
«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…