Լրահոս 24/7
24.05.2022

Որ դեպքում պետական կառույցը կկարողանա դադարեցնել լրագրողի հավատարմագրումը

Որ դեպքում պետական կառույցը կկարողանա դադարեցնել լրագրողի հավատարմագրումը

 ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն, եթե հավատարմագրման դադարեցման համար նախատեսված կանոնների խախտման համար գրավոր նախազգուշացվելուց հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտում է կանոնները:

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ մայիսի 24-ի նիստում ներկայացրեց համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը:

Պատգամավորը նեց, որ նախորդ փոփոխությամբ ամրագրվել է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նաև պետական մարմնի կողմից՝ աշխատանքային գոտում իրականացված խախտումների հիմքով: «Բայց այնուհետև ԶԼՄ մասին օրենքի մեկ այլ դրույթի հետ խնդիր առաջացավ, քանի որ հավատարմագրումը հնարավոր է դադարեցնել միայն լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով:

Այսինքն՝ խախտումներ արձանագրելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողին նախազգուշացվում է դրա մասին, սակայն լրատվական գործունեություն իրականացնողի կողմից դրան չի հետևում որևէ գործողություն, ինչը ստեղծում է մի իրավիճակ, երբ չի լինում վերականգնել ոչ միայն ԱԺ-ում աշխատանքային գոտու բնականոն աշխատանքը, այլ  նաև շատ դեպքերում նման իրավիճակները խոչընդոտում են նաև այլ լրագրողների բնականոն գործունեության իրականացմանը»,-ասաց Հովհաննիսյանը:

Պատգամավորները դրա համար նախաձեռնել են այս օրենսդրական փոփոխությունը: Ըստ պատգամավորի՝ դա պետք է դիտարկել որպես տեխնիկական փոփոխություն, քանի որ բովանդակային առումով հարցը քննարկվել է նախորդ օրենքի նախագիծը քննարկելիս:

Այսպիսով` առաջարկվում է նման ձևակերպում. «Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից: Ընդ որում, լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն, եթե հավատարմագրման դադարեցման՝ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված  (այսինքն՝ աշխատանքային կանոնների խախտման համար) կանոնների խախտման համար գրավոր նախազգուշացվելուց հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտում է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնները:»:

Պատգամավորը պարզաբանեց՝ խախտումն արձանագրվելու է աշխատանքային գոտում, այդ խախտման վերաբերյալ աշխատակազմը տեղեկացնելու է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողին, և, եթե դրանից հետո 1 տարվա ընթացքում ևս մեկ անգամ կրկնվի խախտումը, և լրատվական գործունեություն իրականացնողը չդադարեցնի տվյալ լրագրողի հավատարմագրումը՝ լրագրողին փոխելու հնարավորությամբ, ապա այդ դեպքում  աշխատանքային բնականոն միջավայրը վերականգնելու համար պետական մարմինը կդադարեցնի այդ լրագրողի հավատարմագրումը:

«Այսինքն՝ մենք արձանագրում ենք, որ լրատվամիջոցը չի զրկվում տվյալ պետական մարմնում գործունեություն իրականացնելու իր իրավունքից, և որևէ իրավունք չի ոտնահարվում: Հնարավորություն է տրվում լրատվամիջոցին տվյալ լրագրողին փոխարինել այլ լրագրողով: Ես կարծում եմ՝ սա փոփոխություն է պետական մարմիններում համակեցության կանոնները պահպանելու մասին, լրագրողների բնականոն աշխատանքը ապահովելու մասին»,-ասաց Հովհաննիսյանը:

Օրենքում առաջարկվում է ամրագրել նաև, որ հավատարմագրման կարգի եւ տվյալ մարմինների աշխատակարգի կանոնների խախտումը լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է: Ըստ Հովհաննիսյանի՝ ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում որոշ լրագրողների կողմից ամենատարբեր խախտումներ են լինում, որոնք խաթարում են ճեպազրույցի ընթացքը, մյուս գործընկերների աշխատանքը:  Պատգամավորը միևնույն ժամանակ նշեց բազմաթիվ բարեխիղճ լրագրողների առկայության մասին:

Պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ կարծիք հայտնեց, թե հանրության աչքում երբեմն լրագրությունը ասոցացվում է որոշ լրագրողների վարքագծի հետ: «Հետևաբար, այս նախագիծն այն հարյուրավոր իրապես բարձր պրոֆեսիոնալ լրագրողների համար է, որոնք պետք է չմտածեն, որ առանձին մարդիկ կարող են իրենց ոչ հարիր վարքագծով մի ամբողջ համայնքի անվան հետ խաղալ»,-ասաց նա:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է