Քննչական կոմիտեն բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամիջոցների մաքսանենգության դեպք։
«ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 2022թ. մայիսի 22-ին՝ ժամը 09:30-ին, Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Ելփին գյուղի հատվածից բերման է ենթարկվել Իրանի քաղաքացի, իսկ վերջինիս կողմից վարած «ՍԿԱՆԻԱ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որի խուզարկությամբ մետաղյա արկղում հայտնաբերվել են 930գ «Հերոին» և 1 005գ (500գ+505գ) «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ»,- ասված է հաղորդագրությունում։
Իրանի քաղաքացին ձերբակալվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով և հարցաքննվել: