Լրահոս 24/7
24.05.2022

ԱՆԻՖ-ի ծրագրերը Հայաստանի բիզնես միջավայր են բերում նոր մշակույթ. Տ․ Ավինյան

ԱՆԻՖ-ի ծրագրերը Հայաստանի բիզնես միջավայր են բերում նոր մշակույթ. Տ․ Ավինյան

 Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) իրականացրած նախագծերը Հայաստանի տնտեսությանը որակական փոփոխություն են հաղորդում ու բիզնես միջավայր են բերում նոր մշակույթ:

ԱՆԻՖ-ի 2019-2021թթ. գործունեության ամփոփմանն այս մասին ասաց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանն՝ ընդգծելով, որ 2,5 տարիների ընթացքում ԱՆԻՖ-ի կողմից ստորագրվել են համագործակցության վերաբերյալ տասնյակից ավելի հուշագրեր և փաստաթղթեր միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ:

«Մեծ հպարտություն է գիտակցել, որ իրականացրած նախագծերը Հայաստանի տնտեսությանը որակական փոփոխություն են հաղորդում: Արևային էներգետիկայից մինչև ավիահաղորդակցություն, գյուղատնտեսությունից մինչև զբոսաշրջություն. բոլոր ծրագրերը նպատակ ունեն ոլորտում սահմանել նոր չափորոշիչներ»,-ասաց նա:

Տիգրան Ավինյանի խոսքով՝ այն ծրագրերը, որոնք այսօր իրականացվում են ԱՆԻՖ-ի կողմից, Հայաստանի բիզնես միջավայր են բերում նոր մշակույթ, նոր հնարավորություններ, տնտեսական ակտիվության նոր ալիք։

ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը նշեց, որ Հայաստանի առջև ծառացած աննախադեպ մարտահրավերների բարդ ժամանակահատվածում ԱՆԻՖ-ի շնորհիվ կյանքի են կոչվել երկրի համար ռազմավարական նշանակություն  ունեցող երկու խոշոր ներդրումային ծրագրեր, որոնցից մեկը՝ Մասդար ընկերության հետ համատեղ «Այգ-1» 200 մՎՏ հզորությամբ արևային կայանի ծրագիրը Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների տարածքում:

«Այգ 1-ը Հայաստան է բերում էներգահամակարգի արդյունավետության երկրաչափական աճ։ Պատկերացնելու համար՝ Մասդարի հետ մեր համատեղ առաջին ծրագիրն ապահովելու է Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման մոտ 7 տոկոսը։ Հաշվի առնելով քննարկվող ևս 201 մեգավատ հզորությամբ ծրագիրը, այս անգամ արդեն զինված մարտկոցներով, մենք խոսում ենք Հայաստանի էներգետիկայի բնագավառում իրական հեղափոխության մասին»,-ասաց տնօրենը։

Նրա խոսքով մյուս խոշոր ծրագիրը, դա Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ «Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերության ստեղծումն է:

«Մեր գործընկեր Էյր Արաբիան իր հետ բերում է անվտանգության, սպասարկման որակի, բիզնես մշակույթի այնպիսի չափանիշներ, որոնց դրական ազդեցությունը շուկայի որակի վրա զգացվելու է անմիջապես և մնալու է ընդմիշտ»,-ասաց Դավիթ Փափազյանը:

Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է