Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) իրականացրած նախագծերը Հայաստանի տնտեսությանը որակական փոփոխություն են հաղորդում ու բիզնես միջավայր են բերում նոր մշակույթ:
ԱՆԻՖ-ի 2019-2021թթ. գործունեության ամփոփմանն այս մասին ասաց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանն՝ ընդգծելով, որ 2,5 տարիների ընթացքում ԱՆԻՖ-ի կողմից ստորագրվել են համագործակցության վերաբերյալ տասնյակից ավելի հուշագրեր և փաստաթղթեր միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ:
«Մեծ հպարտություն է գիտակցել, որ իրականացրած նախագծերը Հայաստանի տնտեսությանը որակական փոփոխություն են հաղորդում: Արևային էներգետիկայից մինչև ավիահաղորդակցություն, գյուղատնտեսությունից մինչև զբոսաշրջություն. բոլոր ծրագրերը նպատակ ունեն ոլորտում սահմանել նոր չափորոշիչներ»,-ասաց նա:
Տիգրան Ավինյանի խոսքով՝ այն ծրագրերը, որոնք այսօր իրականացվում են ԱՆԻՖ-ի կողմից, Հայաստանի բիզնես միջավայր են բերում նոր մշակույթ, նոր հնարավորություններ, տնտեսական ակտիվության նոր ալիք։
ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը նշեց, որ Հայաստանի առջև ծառացած աննախադեպ մարտահրավերների բարդ ժամանակահատվածում ԱՆԻՖ-ի շնորհիվ կյանքի են կոչվել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկու խոշոր ներդրումային ծրագրեր, որոնցից մեկը՝ Մասդար ընկերության հետ համատեղ «Այգ-1» 200 մՎՏ հզորությամբ արևային կայանի ծրագիրը Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների տարածքում:
«Այգ 1-ը Հայաստան է բերում էներգահամակարգի արդյունավետության երկրաչափական աճ։ Պատկերացնելու համար՝ Մասդարի հետ մեր համատեղ առաջին ծրագիրն ապահովելու է Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման մոտ 7 տոկոսը։ Հաշվի առնելով քննարկվող ևս 201 մեգավատ հզորությամբ ծրագիրը, այս անգամ արդեն զինված մարտկոցներով, մենք խոսում ենք Հայաստանի էներգետիկայի բնագավառում իրական հեղափոխության մասին»,-ասաց տնօրենը։
Նրա խոսքով մյուս խոշոր ծրագիրը, դա Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ «Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերության ստեղծումն է:
«Մեր գործընկեր Էյր Արաբիան իր հետ բերում է անվտանգության, սպասարկման որակի, բիզնես մշակույթի այնպիսի չափանիշներ, որոնց դրական ազդեցությունը շուկայի որակի վրա զգացվելու է անմիջապես և մնալու է ընդմիշտ»,-ասաց Դավիթ Փափազյանը:
Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…
ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…