Լրահոս 24/7

Ընդդիմադիրները հենց իրենց թակարդն են ընկել, հայտնվել են մատրիցայում. Թորոսյան

«Զուգահեռ իրականություններ կամ «քաղաքական մատրիցա»

Շատերդ դիտած կլինեք հոլիվուդյան հայտնի Մատրիցա ֆիլմը, որտեղ հերոսները կարողանում են տեղափոխվել զուգահեռ իրականություններ և պայքարել միայն այնտեղ ապրող ինչ-որ էակների դեմ։

Հիմա մեր քաղաքական ընդդիմությունը ակնհայտորեն հայտնվել է «քաղաքական մատրիցայի» մեջ։ Նույնիսկ ոչ թե հայտնվել է, այլ հենց ինքն է ստեղծել։ Մատրիցա ֆիլմում սակայն հերոսները կարողանում էին ինչ-որ գործիքների կիրառմամբ հետ գալ իրականություն։ Ցավոք սրտի մեր ընդդիմադիրները մոռացել են այդ գործիքների մասին և հենց իրենց թակարդն ընկել, ժողովրդական լեզվով ասած, «լռվել» իրենց մատրիցայում։

Քաղաքական այդ մատրիցայում պարալիզացվում է քաղաքը, խափանվում է պետական ապարատի աշխատանքը, երկիրը «կանգնում է»։

Իսկ իրական կյանքում մեր քաղաքացիների մեծ մասը նայելով մեր մի խումբ այլ քաղաքացիների գործողություններին, որոնք առաջնորդվում են քաղաքական ընդդիմության առաջնորդների կողմից տարակուսում է, թե ինչքան խորը կարող է լինել այդ առաջնորդների ողջամտության բացակայությունը ու ցավով հիշում, որ նրանցից մի քանիսը տասնյակ տարիներ երկիր են ղեկավարել՝ մեր երկիրը»,-գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Թիվ 1

Recent Posts

Հայաստանը կլիմայական ռիսկերը կառավարելու պատասխանատու վերաբերմունք ունի

Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է ԱՍԳ (Ազգային մակարդակով սահմանված գործողություններ) գործընկերության աջակցման գրասենյակի գլոբալ տնօրենի…

2 mins ago

Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ընդլայնում է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի…

4 mins ago

Վճարի՛ր անկանխիկ, խուսափի՛ր հերթերից՝ վճարելով ավելի ցածր միջնորդավճար. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում մեկնարկած թվայնացման գործընթացի արդյունքում ՆԳՆ հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների…

6 mins ago

Կոպիրկինը Շիրակի մարզում է

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության…

10 mins ago

Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ վերլուծություն կիրականացվի

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում անձնական տվյալների…

24 mins ago

40+10 հազար դրամ աջակցության շահառուների ցանկն ընդլայնվել է

ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական…

27 mins ago