Լրահոս 24/7

6 ամսվա ընթացքում հանձնաժողովը 1 դրամի թալանի դեպք չի արձանագրել․Պապոյան

6 ամիս հանձնաժողովն աշխատեց և 6 ամսվա ընթացքում մեկ դրամի, մեկ լումայի թալանի դեպք չի արձանագրել: ՀՀ Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով  «Հայաստան» համահայկական հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

«Չկա որևէ դեպք, եթե լիներ, հանձնաժողովի ընդդիմադիր անդամները կասեին, որ 6 ամսվա ընթացքում բացահայտել են այսքան  դրամի թալանի դեպք»,- ասաց նա։

Գևորգ Պապոյանը նշեց, որ պատրաստ են այդ հարցում մինչև վերջ գնալ: «Բայց ընդդիմությունը չի գալիս ԱԺ, չի գալիս աշխատանքի և չի փորձում այնպես անել, որ իրենց մատնանշած թալանը բացահայտվի։  6 ամիսը բավարար ժամանակ էր, որպեսզի հանձնաժողովը կարողանար գոնե մեկ  դրամի թալանի բացահայտում անել:

Նրանք որևէ նոր բացահայտում չեն արել: Ամեն ինչ եղել է օրենքին համապատասխան, բայց նրանք շարունակում են չգալ աշխատանքի: Եվ այդ կարևոր հարցը թողել են օդի մեջ կախ»,- ասաց նա  և նշեց, որ փոխարենը ընդդիմությունը զբաղված է մանր–մունր խուլիգանությամբ։

Նա նշեց, որ ընդդիմադիրները մի բան, որ կարողացել են անել, դա «Հայաստան» համահայկական հիմնադրամը  անվանարկելն է եղել։

Թիվ 1

Recent Posts

Երթևեկության փոփոխություն Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոցների խաչմերուկում

Հոկտեմբերի 11-ից Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Տիգրան…

9 mins ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Դավիթ Անհաղթի-ՈՒլնեցու փողոցների խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հոկտեմբերի 12-ից Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության…

16 mins ago

Անահիտ Ավանեսյանը կոչ է անում ավելի խնայող և ուշադիր լինել միմյանց հանդեպ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուղերձ է հղել հոգեկան առողջության համաշխարհային օրվա առթիվ։ «Այսօր հոգեկան…

28 mins ago

Հանրությունն ակնկալում է պարզաբանում. «Արթկոսմեդ»-ի տնօրենը հայտարարություն է տարածել բուժառուի մահվան դեպքի վերաբերյալ

Կլինիկայի հիմնադիր տնօրեն Արթուր Սարգսյանը սոցցանցի էջում ցավակցություն է հայտնել և պարզաբանում ներկայացրել տեղի ունեցածի…

43 mins ago

Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում չի հաստատվել. Աղազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության…

52 mins ago

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի օժանդակությունը՝ ուղղված Հայաստանի զարգացմանը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շիգերու Իշիբային Ճապոնիայի վարչապետ ընտրվելու առիթով: Ուղերձում…

1 hour ago