Լրահոս 24/7
25.05.2022

«Մադրիդյան սկզբունքների» նախաձեռնության հեղինակը հայկական կողմն է. վարչապետը փակագծեր է բացում

«Մադրիդյան սկզբունքների» նախաձեռնության հեղինակը հայկական կողմն է. վարչապետը փակագծեր է բացում

Այսօր ԱԺ –Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ բանակցություննեի գործընթացից բացահայտումներ է պատրաստվում անել:

«Շատերն ասում են, թե Ղարաբաղի հարցի հասցեագրման ժամանակ պետք է հայկական կողմը հենվեր և հենվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ի ԼՂԻՄ-ի կողմից անկախություն հռչակելու փաստի հետ և 1991 դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի հետ, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հռչակել է անկախություն:  2007 թվականին ՀՀ-ն որպես բանակցային հիմք ընդունում է «Մադրիդյան սկզբունքները», որտեղ ասվում է՝ Լեռնային Ղաչաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով:

Սա նշանակում է՝ հայկական կողմը այդ հենքը ընդունելով ապալեգիտիմացրել է արդեն գոյություն ունեցող հանրաքվեն: Հայկական կողմը, երբ ընդունել է ապագա հանրաքվեն, որը պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ փոխհամաձայնության պայմաններում, ինքը կտրել է այն ճյուղը, որի վրա բոլորս նստած ենք եղել: Մենք արդարացիորեն ասել ենք՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, բա ինչի՞ ենք Ադրբեջանի հետ քննարկում նրա նոր կարգավիճակ ստանալու հարցը:

«Մադրիդյան սկզբունքները» ընդունած կառավարության ներկայացուցիչները այսօր քաղաքում խցանումներ առաջացնող բոլոր երեք ուժերի ներկայացուցիչներն են: Նրանք Ադրբեջանին վետոյի իրավունք ենք տվել ԼՂ կարգավիճակի հարցը լուծելու մասով: Դա լեգիտիմության խնդիր է առաջացնում»:

Փաշինյանի խոսքով՝ ամենասենսացիոն հարցն այն է, որ «Մադրիդյան սկզբունքների» նախաձեռնության հեղինակը հայկական կողմն է:

«Հետո ասում են՝ մենք առաջնորդվել ենք նրանով, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Մադրիդյանն ընդունելու պահին դուք արդեն ընդունել եք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է: Սա է ճշմարտությունը: Ես համանախագներին հարցրել եմ ու ասել՝ ես նոր մարդ եմ, ասեք՝ Մադրիդյան սկզբունքների շրջանակում կարո՞ղ է Ղարաբաղը չլինել Ադրբեջանի կազմում, իրենք էլ կարճ պաուզայից հետո ասել են՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնի: 2016-ին Ադրբեջանի նախագահը կառավարության նիստում ասում է՝ կուլիսներում ճնշում են, որ ես ճանաչեմ Ղարաբաղի անկախությունը:

Բայց մենք դա չենք անի: Հայաստանում դա ֆուռոռ առաջացրեց, պետական մակարդակով դա ներկայացվեց որպես հաղթանակ: Ոչ մեկ չի ասում՝ ինչո՞ւ են Ադրբեջանի հետ այս խոսակցությունը վարում: Դա նշանակում է, որ Լեռանյին Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը կախված է Ադրբեջանից: Բա ինչո՞ւ միջազգային հանրությունը չէր ասում՝ ես կճանաճեմ Լեռնային Ղարաբաղի անկախությունը:  Սա է ամբողջ ճշմարտությունը»:

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ այսօր ասում են՝ իրենք են պատերազմը բերել.«Ոչ մենք պատերազմ չենք բերել, դուք պատերազմն անոնս եք արել ու գնացել եք: Այդ պատերազմը կանխելու մեկ ձև կար՝ ընդունել Ադրբեջանի բոլոր ոչ ընդունելի պայմաններն ու պահանջները: Պատերազմը 2016-ին սկսել էր, և Սերժ Սարգսյանն ինքն է այս ամբիոնից անոնս արել ու ասել՝ պատերազմ չունենալու հույս չունենաք:

Մենք հիմա ամեն հնարավորն անում ենք, որ ԼՂ հայության անվտանգությունը ու կարգավիճակի հարցը լուծվի ու ասում ենք, որ օրակարագի ամենավերևում խաղաղությունն է: Մենք գնալու ենք մեր ժողովրդի, մեր հայրենիքի, տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու հետևից: Մենք այդ ճանապարհին ընկելու ենք, վեր ենք կենալու, մեզ հայհոյելու են, դավաճան են ասելու, ինչ ասես ասելու են, բայց մենք մեր նպատակից չենք շեղվելու»,-եզրափակեց վարչապետը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է