Բնապահպանություն
25.05.2022

Հ․ Սիմիդյանն ընդունել է դեսպաններ Դ․ Մորանին և Ջ․ Գալագերին

Հ․ Սիմիդյանն ընդունել է դեսպաններ Դ․ Մորանին և Ջ․ Գալագերին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի՝ որպես Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի Կողմերի 26-րդ կոնֆերանսի նախագահող երկրի, տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանին և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին:

Այս մասին տեղեկացնում է նախարարության կայքէջը:

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը նախ շնորհավորել է հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հոբելյանական 30-ամյակի կապակցությամբ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել պարոն Մորանին իր կատարած կարևոր աշխատանքի համար որպես կլիմայի փոփոխության համաժողովի՝ COP26-ի հարցերով տարածաշրջանային դեսպան։

Նախարարն անդրադարձել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի շրջանակներում 2021 թվականի նոյեմբերին Գլազգոյում կայացած Կողմերի 26-րդ համաժողովի (որին նաև մասնակցել է հայկական պատվիրակությունը շրջակա միջավայրի նախարարի տեղակալի գլխավորությամբ) շրջանակներում ՀՀ-Մեծ Բրիտանիա համագործակցությանը և շնորհակալություն հայտնել Մեծ Բրիտանիային Համաժողովի կազմակերպման և հյուրընկալման համար։

Սիմիդյանը տեղեկացրել է, որ այժմ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում COP27-ին մասնակցության համար և պատրաստակամություն է հայտնել գործընթացներին ակտիվորեն ներգրավվելու։

Անցնելով հանդիպման օրակարգային հարցերին՝ նախարարը գործընկերներին է ներկայացրել կլիմայական օրակարգում ՀՀ կառավարության ընթացիկ աշխատանքները։

«Կլիմայական ոլորտում ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար ՀՀ կառավարությունն ունի բավականին հավակնոտ օրակարգ։

Մեր Կառավարությունն իր բոլոր ջանքերը ներդնում է կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության կարողությունները բարձրացնելու, օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ», – նշել է նախարարը և հավելել, որ այդ համատեքստում չափազանց կարևոր է միջազգային գործընկերների դերն ու շարունակական աջակցությունը։

Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանն այսօր ջանքեր է գործադրում ցածր ածխածնային զարգացման, վերականգնվող էներգետիկայի մասնաբաժնի ավելացման, էներգախնայողության, էլեկտրական շարժունակությանն անցման խթանման, անտառածածկ տարածքների պահպանման և ընդլայնման ուղղությամբ։

 Նախարարն ընդգծել է, որ կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության և մեղմման գործողությունների իրականացումը ՀՀ կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրով նախանշված է որպես առաջնահերթություն և խոսել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների և դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի ստեղծման կարևորությունից՝ նշելով, որ 2021 թվականին խորհրդի կազմի փոփոխությամբ (ներկայումս ղեկավարվում է փոխվարչապետի կողմից) արձանագրվել է կլիմայական օրակարգին վերաբերելի որոշումների քաղաքական ղեկավարման մակարդակի բարձրացում և խորհրդի իրավասության շրջանակի ընդլայնում։  

Պարոն Մորանն իր հերթին նշել է, որ Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ այդաստիճան բարձր մակարդակի խորհուրդ է ձևավորվել կլիմայական հիմնախնդիրների լուծման նպատակով։

Կողմերը քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հանդիպման ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը՝ կլիմայական ծրագրերի համար ներդրումների ներգրավման հնարավորությունների ընդլայնման և ամբողջ կառավարությանը գործընթացներին ներգրավելու համար։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է