Լրահոս 24/7
26.05.2022

ՀՀ վարչապետը  հյուրընկալել է Չեռնոգորիայի նախագահին 

ՀՀ վարչապետը  հյուրընկալել է  Չեռնոգորիայի նախագահին 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ողջունելով հյուրերին մայրաքաղաք Երևանում՝ վարչապետը նշել է.

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս Չեռնոգորիայի հետ հարաբերություններին և համոզված եմ, որ Ձեր այցը նոր խթան կդառնա մեր հարաբերությունների հետագա զարգացման համար:

Հաճույքով արձանագրեցի, որ իրականում մեր մայրաքաղաքների միջև բավականին վաղուց հաստատված հարաբերություններ կան և դեռևս 1978 թվականին մեր մայրաքաղաքների միջև հարաբերությունների հաստատման հուշագիր է ստորագրվել:

Հույս ունեմ, որ ահա այս նոր միջավայրում, երբ մեր երկրներն այլևս ունեն անկախություն, մենք կկարողանանք պատշաճ ձևով միջպետական հարաբերությունները զարգացնել և տնտեսական հարաբերությունները խորացնել: Պետք է խոստովանել, որ այսօր այդ առումով շատ բան չունենք պարծենալու:

Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, ևս մեկ անգամ ողջունում եմ ձեզ մեր մայրաքաղաքում և համոզված եմ, որ լավ և տպավորիչ այց կունենաք»:

Իր հերթին Միլո Ջուկանովիչը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել.

«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, քանի որ ինչպես բացատրում էի էկոնոմիկայի նախարարին և Երևանի քաղաքապետին, Բելգրադից կարողացել եմ դպրոցական հասակում Թիտոգրադի և Երևանի միջև փոխանակման ծրագրով գալ այստեղ և որոշ ժամանակ անցկացնել Երևանում: Շատ լավ հուշեր ունեմ։ Դժբախտաբար, այս ընթացքում առիթ չեմ ունեցել գալ Ձեր գեղեցիկ երկիր, ուրախ եմ, որ այստեղ եմ։

Ինչպես ասացիք՝ առաջին համագործակցությունը եղել է այն ժամանակ, երբ մեր երկրներն ավելի մեծ պետությունների մաս էին՝ Խորհրդային Միության և Հարավսլավիայի։ Այժմ նոր քաղաքական իրականության մեջ ենք, անկախ պետություններ ենք և հավատացած եմ, որ երկուստեք շահագրգռված ենք ու ի զորու՝ ավելի խորացնելու այս համագործակցությունը։ Չեռնոգորիան փոքր երկիր է և կարծում եմ՝ փոքր երկրները կարող են, ավելի հրատապ կարիք ունեն կամ ավելի կարևոր է քաղաքականապես ակտիվ լինել։

Մեր հիմնական արտաքին քաղաքականության նպատակն է եվրոպական, եվրոատլանտյան ինտեգրումը: Իհարկե, մենք հետևում ենք նաև, թե ինչ է կատարվում ձեր տարածաշրջանում և ցանկանում ենք Եվրասիական տարածաշրջանի հետ էլ ունենալ սերտ համագործակցություն, քանի որ արդեն կան ավանդական հարաբերություններ մեր երկրների միջև»։

Զրուցակիցները քննարկել են տնտեսության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը շահագրգռվածություն են հայտնել ջանքեր գործադրել՝ ընդլայնելու գործարար կապերը, առևտրաշրջանառության ծավալներն ու նպաստել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Նիկոլ Փաշինյանը և Միլո Ջուկանովիչը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Վարչապետը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:

Լրահոս
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք
16:56
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք
Ուժեղ կաշառք են բաժանում, հետո ուժեղ հայհոյում են այդ կաշառքը վերցնողներին. Պապոյան
16:33
Ուժեղ կաշառք են բաժանում, հետո ուժեղ հայհոյում են այդ կաշառքը վերցնողներին. Պապոյան
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
16:20
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Վաշինգտոնի գագաթնաժողովը հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հաշտեցմանը․ Ալիև
15:53
Վաշինգտոնի գագաթնաժողովը հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հաշտեցմանը․ Ալիև
Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Լավրով
15:33
Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Լավրով
«Դրանում կար նաև իմ մեղքը». Թրամփը՝ Washington Hilton-ում հրաձգության ժամանակ պահանջվածից ուշ տարհանվելու մասին
15:13
«Դրանում կար նաև իմ մեղքը». Թրամփը՝ Washington Hilton-ում հրաձգության ժամանակ պահանջվածից ուշ տարհանվելու մասին
Նոր սպառման համակարգերի բաշխման ցանցին միացման վճարները նվազեցվում են մինչև 40%-ով․ ՀԷՑ
14:31
Նոր սպառման համակարգերի բաշխման ցանցին միացման վճարները նվազեցվում են մինչև 40%-ով․ ՀԷՑ
Իմ իրավունքները խախտվել են. Աննա Հակոբյան
14:16
Իմ իրավունքները խախտվել են. Աննա Հակոբյան
Առաջիկայում կշարունակենք ու ավարտին կհասցնենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը. Փաշինյան
13:52
Առաջիկայում կշարունակենք ու ավարտին կհասցնենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը. Փաշինյան
Խոշոր հարկատուներն այս տարի 49.9 միլիարդ դրամ ավելի շատ հարկ են վճարել
13:33
Խոշոր հարկատուներն այս տարի 49.9 միլիարդ դրամ ավելի շատ հարկ են վճարել
Հրապարակ է հանվել եթե ոչ վտանգավոր, ապա առնվազն անպտուղ մի փաստաթուղթ. Աթանեսյան
13:22
Հրապարակ է հանվել եթե ոչ վտանգավոր, ապա առնվազն անպտուղ մի փաստաթուղթ. Աթանեսյան
Հայաստանի բոլոր սահմանները պետք է լինեն Սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո. վարչապետ
13:14
Հայաստանի բոլոր սահմանները պետք է լինեն Սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո. վարչապետ
Բերման է ենթարկվել Կանդազը
13:05
Բերման է ենթարկվել Կանդազը
Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ կորտեժի պատճառով փակվող փողոցներում մեքենաների ռեակցիայից
12:33
Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ կորտեժի պատճառով փակվող փողոցներում մեքենաների ռեակցիայից
Նիկոլ Փաշինյանի ստացած «Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակին
12:06
Նիկոլ Փաշինյանի ստացած «Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակին