«Ցյուրիխում հասցրեցի տեսնվել մեր սիրելի հայրենակիցներից Վարդան Սերմաքեշի հետ։ Երկար եւ ծանր դադարից հետո խոսելու շատ նյութ ունեինք»։
Այս մասին գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ շարունակելով.
«Ջերմությամբ եմ հիշում 2018, 2019 թվականների այցերս Շվեյցարիա՝ մասնավորապես Ժնեւի հայ համայնքի ներկայացուցիչների հետ շփումներս։ Անհամբեր սպասում եմ նրանց բոլորին կրկին՝ առողջ եւ լավ տրամադրությամբ տեսնելու հնարավորությանը»:
Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը պաշտոնական այցով Շվեյցարիայում է:
Նշենք, որ Վարդան Սերմաքեշը «Franck Muller» ընկերության համասեփականատերը և գլխավոր տնօրենն է։ Ընկերությունը Հայաստանում կատարել է 1.3 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, ինչի արդյունքում կազմակերպվել է ժամացույցների կորպուսների և ոսկյա զարդերի արտադրություն։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…