Լրահոս 24/7
27.05.2022

Ղազինյանը՝ հիմնադրամից թալանի վերաբերյալ իր հայտարարության մասին

Ղազինյանը՝ հիմնադրամից թալանի վերաբերյալ իր հայտարարության մասին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը մայիսի 15-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ պնդելով, թե Հայաստանում ամենամեծ ու ապացուցված թալանը եղել է 44-օրյա պատերազմի ժամանակ։

«44-օրյա պատերազմի ժամանակ, երբ թալանվեցին արտերկրում ապրող հազարավոր հայեր, Հայաստան համահայկական հիմնադրամից նիկոլները թալանեցին 100 միլիոն դոլար»,- գրել էր Ղազինյանը՝ հավելելով, որ թալանը ապացուցված է։

2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո տարատեսակ խոսակցություններ և մեղադրանքներ էին հնչում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցված միջոցների և դրանց ծախսի վերաբերյալ։

2021-ի հոկտեմբերին Ազգային ժողովում ստեղծվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։

Հանձնաժողովի կազմում Արթուր Ղազինյանը ընդգրկված չէ, սակայն այնտեղ են «Հայաստան» խմբակցության երեք այլ պատգամավորներ՝ Թադևոս Ավետիսյանը, Էլինար Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը։ Վերջինս հանձնաժողովի նախագահն է։

#CivilNetCheck-ը փորձել է կապ հաստատել պատգամավորների հետ և հասկանալ, թե ինչ փուլում է Հայաստան համահայկական հիմնադրամի ծախսերի ուսումնասիրությունը և ինչպես է հիմնավորում Ղազինյանը իր պնդումները։

Ղազինյանը պարզաբանում է՝ «գնահատականը քաղաքական էր»

CivilNetCheck-ի հետ զրույցում Արթուր Ղազինյանը հայտնել է, որ «ամենամեծ ու ապացուցված թալանի» մասին պնդումը «քաղաքական գնահատական է եղել և անցկացված աուդիտով չի հաստատվել»։

«Դա քաղաքական, ոչ թե իրավական գնահատական է։ Ես գիտեմ՝ իրավական գնահատականը կապացուցի։ Աուդիտը անցել է, աուդիտով չի հաստատվել։ […] Որևե ձև չի հասկացվել, թե ինչի վրա է ծախսվել, որի իրավունքը նախ չունեին փոխանցելու։ Հիմնադրամից գումար են տարել»,- հայտնել է պատգամավորը՝ հավելելով, որ գումարների ծախսման ուղղությունները և նպատակները դեռ պետք է ապացուցվեն։

Ըստ Ղազինյանի՝ հիմնադրամի գործունեությունը մշտապես աուդիտի է ենթարկվում, սակայն հիմնադրամից գումարների՝ պետբյուջե փոխանցվելու դեպքում միջոցները անվերահսկելի են դառնում՝ խառնվելով ընդհանուր ծախսերի մեջ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նույն օրը՝ մայիսի 15-ին, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Ղազինյանի հայտարարությանը՝ հիշեցնելով, որ խորհրդարանում ստեղծվել է այդ հարցով քննիչ հանձնաժողով, նախագահը դաշնակցական Արծվիկ Մինասյանն է։

«Սակայն հանձնաժողովը 6 ամիս աշխատելուց հետո ոչ մի «թալանի» փաստ չի արձանագրել, իսկ ժամկետը երկարացնելու համար արդեն ավելի քան մեկ ամիս է՝ սպասում ենք հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանին ու անդամ Հայկ Մամիջանյանին, որպեսզի վերջիններս լիագումար նիստում առաջարկեն ևս 6 ամսով երկարաձգել հանձնաժողովի գործունեությունը, որին մենք համաձայն ենք»,- գրել էր Պապոյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է