Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը մայիսի 15-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ պնդելով, թե Հայաստանում ամենամեծ ու ապացուցված թալանը եղել է 44-օրյա պատերազմի ժամանակ։
«44-օրյա պատերազմի ժամանակ, երբ թալանվեցին արտերկրում ապրող հազարավոր հայեր, Հայաստան համահայկական հիմնադրամից նիկոլները թալանեցին 100 միլիոն դոլար»,- գրել էր Ղազինյանը՝ հավելելով, որ թալանը ապացուցված է։
2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո տարատեսակ խոսակցություններ և մեղադրանքներ էին հնչում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցված միջոցների և դրանց ծախսի վերաբերյալ։
2021-ի հոկտեմբերին Ազգային ժողովում ստեղծվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։
Հանձնաժողովի կազմում Արթուր Ղազինյանը ընդգրկված չէ, սակայն այնտեղ են «Հայաստան» խմբակցության երեք այլ պատգամավորներ՝ Թադևոս Ավետիսյանը, Էլինար Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը։ Վերջինս հանձնաժողովի նախագահն է։
#CivilNetCheck-ը փորձել է կապ հաստատել պատգամավորների հետ և հասկանալ, թե ինչ փուլում է Հայաստան համահայկական հիմնադրամի ծախսերի ուսումնասիրությունը և ինչպես է հիմնավորում Ղազինյանը իր պնդումները։
CivilNetCheck-ի հետ զրույցում Արթուր Ղազինյանը հայտնել է, որ «ամենամեծ ու ապացուցված թալանի» մասին պնդումը «քաղաքական գնահատական է եղել և անցկացված աուդիտով չի հաստատվել»։
«Դա քաղաքական, ոչ թե իրավական գնահատական է։ Ես գիտեմ՝ իրավական գնահատականը կապացուցի։ Աուդիտը անցել է, աուդիտով չի հաստատվել։ […] Որևե ձև չի հասկացվել, թե ինչի վրա է ծախսվել, որի իրավունքը նախ չունեին փոխանցելու։ Հիմնադրամից գումար են տարել»,- հայտնել է պատգամավորը՝ հավելելով, որ գումարների ծախսման ուղղությունները և նպատակները դեռ պետք է ապացուցվեն։
Ըստ Ղազինյանի՝ հիմնադրամի գործունեությունը մշտապես աուդիտի է ենթարկվում, սակայն հիմնադրամից գումարների՝ պետբյուջե փոխանցվելու դեպքում միջոցները անվերահսկելի են դառնում՝ խառնվելով ընդհանուր ծախսերի մեջ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նույն օրը՝ մայիսի 15-ին, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Ղազինյանի հայտարարությանը՝ հիշեցնելով, որ խորհրդարանում ստեղծվել է այդ հարցով քննիչ հանձնաժողով, նախագահը դաշնակցական Արծվիկ Մինասյանն է։
«Սակայն հանձնաժողովը 6 ամիս աշխատելուց հետո ոչ մի «թալանի» փաստ չի արձանագրել, իսկ ժամկետը երկարացնելու համար արդեն ավելի քան մեկ ամիս է՝ սպասում ենք հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանին ու անդամ Հայկ Մամիջանյանին, որպեսզի վերջիններս լիագումար նիստում առաջարկեն ևս 6 ամսով երկարաձգել հանձնաժողովի գործունեությունը, որին մենք համաձայն ենք»,- գրել էր Պապոյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…
ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…