«Օսկարից» մինչեւ իշու սպարտակիադա Ավետիս Հարությունյան

Բավական էր դուրս գային Բաքվի վերահսկողությունից, բավական էր նաեւ ձերբազատվեին Տեր֊Պետրոսյանի զգաստացնող ներկայությունից, անմիջապես վերադարձան ավանակային կրոսին։ Վերջում։

Իսկ ամենասկզբում Նոբելյան մրցանակ «կպցնելու» գործն էր ղարաբաղցի Արտեմի համար, հետո՝ առերեւույթ «ազգափրկիչ» «Արմենիբումը», իսկ, ըստ էության, փող լվալու «պրոյեկտ» ու նարկոտիկ սինթեզելու մեդիատանիք, ինչի շրջանակներում էլ բանտ նստեցրին Գագիկ Ներսիսյանին, որպեսզի այդ գործում հանկարծ մրցակից չլինի, քանի որ «Նաիրիտն» էլ այդ հնարավորությունը ունի։ Հետո հերթը հասավ «Օսկար» «ստանալուն», եւ երբ այդ էլ անցավ, վրա հասավ Կաննի կինոփառատոնը, բայց այստեղ էլ պարզվեց, որ Ֆրանսիան ոչ այնքան հակաթուրք է, որքան արաբական տեռորով հիացող (համենայնդեպս, դա թույլ է տալիս բազմաբովանդակ դարձնել Ֆրանսիայի՝ մարքսիզմից օրգազմի հասնող մտավորականության ազատ ժամանցը) եւ Կաննում ինչ֊որ մրցանակ տվին պաղեստինցիների նկարահանած (թե՞ ֆրանսիացիների) առաջին ֆիլմին։ Եւ ղարաբաղցիք, որ այսպիսի ելքը կանխատեսել էին, Կաննի փառատոնին զուգահեռ ծրագրել էին էշերի մրցում Ստեփանակերտում, որպեսզի կոտր չընկնի հայ ազգային ոգին։

Անհնար է պատկերացնել, որ Վեզիրովը կամ Ալիեւը թույլ տային էշերի մրցում անցկացնել Ադրբեջանի տարածքում, առավել եւս՝ ցուցադրել հեռուստատեսությամբ։ Առավել եւս բացառված էր, որ նրանց թույլ տրվեր հեռուստախցիկների առաջ այդ աստիճան ինքնադրսեւորվել այն ժամանակներում, երբ Հայաստանում հայկական իշխանություն կար։

Ինչ մեղքս թաքցնեմ, թեթեւակի կասկածներ ունեմ, որ «Ա1+»֊ի փակելն էլ հարմարեցված էր էշերի սպարտակիադային, որպեսզի ազատ հեռուստաալիքը «սխալ ռակուրսով» ցույց չտար այդ տոնը։ Չնայած, ինչ ռակուրսով էլ ցույց տաս, էշը մնում է էշ։ Իշի ռակուրսը ո՞րն է։ Իհարկե, զվարճալի կլիներ այս ամենը, եթե այսքան չարագուշակ չլիներ։ Իշխանությամբ, բանակով, ոստիկանությամբ, դատարաններով զինված անուղեղների մի խումբ տեսախցիկների առաջ զվարճանում է չորքոտանի մի այլ երամակի հետ եւ կարծում է, թե՝ եթե իջար իշին խրախուսելու մակարդակին, ուրեմն՝ ժողովրդավար իմիջդ ապահովված է։

Ավելին՝ կարծում է դա օրիգինալ է։ Այնինչ, անծայրածիր Ասիայից մինչեւ Հարավային Ամերիկա (ներառյալ Աֆրիկան, Եվրոպայից՝ Բալկաններն ու Իսպանիան) մեզ նման թշվառ ժողովուրդների կյանքում էշը մինչեւ հիմա անփոխարինելի դեր ունի։ Էշը ապրում է անգամ Ատլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի եւ Հարավային Ամերիկայի միջեւ ընկած անտերուդուս Կապո Վերդե տառացիորեն բուսազուրկ կղզիներում։ Պիտի լավ պատկերացնել իշու եւ մարդու կապվածության ողջ խորությունը՝ հասկանալու համար, թե ինչու են կղզիաբնակները էշ պահում մի տեղ, որտեղ ոչ ծառ կա, որ անտառից փայտ կրեն, ոչ հանդ ու հողամաս ունեն, ուր էշով գնան֊գան, եւ անասունի կերն էլ երեւի ներմուծում են (հո չի կարելի կարծել, որ էշը ձուկ է ուտում)։

Պատկերացրեք, որ այստեղ էլ էշին պատշաճ զբաղմունք են գտել ձկնորսների երեխաները՝ սակավ ջրհորներից խմելու ջուր են կրում իշին բարձած՝ ամենավերջին հայկական գյուղի երեխաների նման։ Մի խոսքով, ինչ աստիճան էշն է տարածված, նույնքան տարածված են էշի, աքլորի, շների եւ այլ կռիվները։ Մի տարբերությամբ, սակայն, որ այդ երկրներում էշի հետ առնչվելը չեն ներկայացնում որպես ազգային առանձնահատկություն, առավել եւս՝ ժողովրդին մոտ լինելու ապացույց։ Էլ չեմ ասում, որ իշով խանդավառվելուց զատ, այդ երկրներում նաեւ աշխատում եւ արտադրանք են տալիս։

Անուրանալի է ավանակի դերը քաղաքակրթության պատմության, հատկապես՝ մատաղ սերնդի սեռական դաստիարակության գործում։ Հասկանալի է հասուն տղամարդու ձգտումը ժամանակ առ ժամանակ, այս կամ այն կերպ, այս կամ այն չափով քողարկված, արժանին մատուցել իր խռովահույզ պատանեկության սիմվոլներին, բայց դեռ երբեք այդ բանը այդքան «պետականորեն», այդչափ անթաքույց ու սրտանց չէր դրսեւորվել, ինչպես դրսեւորեցին Ղարաբաղի ու Հայաստանի պետերը այդ իշու սպարտակիադայի ժամանակ։ Չէ, իշխանությունը չար կատակներ է անում ախմախ մարդու հետ։

Ելնելով այն փաստից, որ «կարաբախսկի ռենեսանսը» սկսվեց սպիդի դեղի մասին զառանցանքից եւ վերջացավ էշի սպարտակիադայով, չես կարողանում ազատվել կպչուն֊միստիկ այն մտքից, թե այս ամենը գուցեեւ պատահական չէ։ Թե կարող է հանկարծ պարզվել, որ սպիդը ոչ թե այծից կամ կապիկից է անցել մարդուն, այլ սովորական էշից․ չէ՞ որ մատաղ սերնդի սեռական դաստիարակության գործում էշի դերը անհամեմատելի է այլ կենդանիների հետ, եթե իրար հետ համեմատելու լինենք, մանավանդ կապիկների կապրիզնի բնույթը, այծերի պլստան ճարպկությունն ու էշի անդիմադիր խասյաթը։

Ոչ մի համեմատություն։ Եւ պետք չէ էշի պրինցիպիալ համառությունը խառնել նրա անխտրական վարքի հետ։ Եւ եթե այս տեսանկյունից նայենք խնդրին, ինքնըստինքյան հասկանալի է դառնում, որ սպիդով նախագահներից պիտի զբաղվեին Հայաստանի, Նիգերիայի, Քրդստանի, Վենեսուելայի կամ Տաջիկստանի ղեկավարները։ Եթե նրանց խելքը չի հասել, դա չի նշանակում, որ Քոչարյանի խելքն էլ չէր հասնելու։ Ով իր կողքին Զորի Բալայանի նման իդեոլոգ ունի, որը նաեւ բժիշկ է եղել ժամանակին։ Բայց լուրջ, ո՞վ կսպասեր, որ 88 թվականի ազգային ինքնագիտակցության զարթոնքը այսպիսի զարգացում կունենա։

տպագրվել է «ՀԺ»֊ի 2002 թվականի օգոստոսի 30֊ի համարում

Գրապահարան

editors

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

7 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

10 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

11 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

11 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

11 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

11 hours ago