Լրահոս 24/7

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Տիեզերական ճամբար 2022» (SpaceCamp 2022) ծրագրի մեկնարկը:

Նախարարությունից հայտնում են, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամի և «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության համագործակցությամբ։

Ճամբարի նպատակն է օժանդակել տիեզերքին առնչվող բնագիտական առարկաներից բացառիկ ունակություններով պատանիներին՝ մասնագիտական կողմնորոշման, աստղագիտության, տիեզերական տեխնիկայի, տիեզերագիտության մի շարք այլ բնագավառներում գիտելիքների հարստացման հարցում։

Ճամբարին մասնակցելու համար կարող են դիմել տիեզերագնացության և տիեզերական հետազոտություններով հետաքրքրված 15-18 տարեկան պատանիներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից:

«Տիեզերական ճամբար 2022»-ը կանցկացվի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 2-ը՝ Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։

Ճամբարին մասնակցությունն անվճար է, հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 15-ն է:

Ճամբարի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

Մասնակիցների ընտրությունը կիրականացվի թեստի միջոցով: Թեստը հաղթահարած մասնակիցների ցանկը կհրապարակվի հուլիսի 1-ին:

Մասնակցության համար (Հայաստանից) անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով

Մասնակցության համար (արտերկրից) անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ՝ «Տիեզերական ճամբար 2022»-ն այս տարի ընդլայնում է մասնակիցների շրջանակը՝ հնարավորություն ստեղծելով նաև սփյուռքի պատանիների համար:

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է ճամբարի կայքում

Թիվ 1

Recent Posts

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

5 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

6 hours ago

Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է…

6 hours ago

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության…

7 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:…

8 hours ago

«Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya

«Հըզբոլլահի» նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով, տեղեկացնում է Al Arabiya-ն։ Նշվում…

8 hours ago