Խմբագրի ընտրանի

Հայաստանը փորձում է Արցախի խնդիրը տեղափոխել միջազգային հանրության համար ընկալելի դաշտ | Ռ․ Ղևոնդյան

Թիվ 1 ստուդիան հյուրընկալել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանին։

Պարոն Ղևոնդյանը նշեց, որ Հայաստանը փորձում է Արցախի խնդիրը տեղափոխել միջազգային հանրության համար բավական ընկալելի և պարզ, հասկանալի դաշտ, անվտանգության, մարդու իրավունքների, էթնիկ խմբի գոյատևման դաշտ, և ես կարծում եմ ինչ-որ ժամանակ հետո փորձել ցույց տալ, համոզել, ապացուցել միջազգային հանրությանը, որ այս խնդիրները հնարավոր չի լուծել, եթե Արցախը գտնվի Ադրբեջանի կազմում։

Այսինքն՝ այն խոսքը, թե Արցախի Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու հարցից Հայաստանը հրաժարվել է՝ ճիշտ չէ, ուղղակի Հայաստանը այդ հարցին մոտենում է այլ անկյունից։

Նա նաև հավելեց, որ Արցախը և Հայաստանը ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակում, տարածաշրջանային իրավիճակում պարտադիր չէ, որ ունենան նույն մոտեցումը և պարտադիր չէ, որ գտնվեն նույն հարթության մեջ տարբեր խնդիրներ քննարկելիս, և սա կարող է մեր դիվանագիտությունը ուղղակի օգտագործել։

Հայաստանի դիվանագիտությունը կարող է այդ հնարավորությունից օգտվել, և նշել, որ գուցե և մենք համաձայնվեինք, բայց Արցախի ժողովուրդը իրենք են որոշողը, իրենց խնդիրն է, իրենք դեմ են, Արցախը դեմ է արտահայտվում, այսինքն սա դիվանագիտական ճկունություն է տալիս Հայաստանին։

Թիվ 1

Recent Posts

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

2 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

3 hours ago

Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է…

4 hours ago

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության…

5 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:…

5 hours ago

«Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya

«Հըզբոլլահի» նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով, տեղեկացնում է Al Arabiya-ն։ Նշվում…

6 hours ago